Հոգին չի կարող խաղաղվել,եթե խորտակված է մաղձե ճահճում:Երբեմն կարողանում ես կտրվել ու մոռացության մատնել այն ցավը,որը տիրում է մեր սահմանագոտում և փոթորիկ է առաջացնում:Այդ ժամանակ սկսում ես կատաղած ծովի պես հունից դուրս գալ: Երբ գիտակցում ես ցավի էությունը,կարծես մենամարտելով ինքդ քեզ հետ,գտնում ես հարցերիդ պատասխանները,որոնց մասին գիտեիր վաղուց,բայց անտեսում էիր,լրացուցիչ անգամ հոգատանջ մտքերից կտրվելու ակնկալիքով: Այսօր մեծ ուրախությամբ ծանոթացա բանաստեղծուհի Աիդա Ավդալյանի հետ:Սիրտս կծկվեց,երբ իմացա նրա որդու ողբերգական մահվան մասին:Նրա որդին՝ Կարենը,23 տարեկան էր,երբ դարձավ ավտովթարի հերթական զոհը:Հոգու ցավով տառապող այդ կինը չի կորցրել մարդկային վեհ արժեքները:Ապրում է…ապրելուն զուգընթաց,ապրում է նաև հոգու ցավը,որն անդառնալի է և,որը երբեք չի մոռացվելու:Այն յուրաքանչյուր ակնթարթ,ուրախանալու փոխարեն,տխրության գիրկն է տանելու:Մեծ է ցավի կսկիծը…առհավետ ուղեկիցը այդ բարի և ուժեղ կնոջ: Այն հարցին,թե ինչ պատճառով է որդին մահացել,տիկին Աիդան լռեց,ապա,փոքր-ինչ լռելուց հետո,մանրամասնեց:Երևի ընթերցելով իրեն ուղղված հարցերիս շղթան,նրա ցավը կրկնապատկվում էր,և կարծես արցունքախառն պատասխաններ էին տրվում հարցերիս:Այդ ցավը ե՛ս էլ ապրեցի:Հոգիս դառնացավ դաժան պատմությունից,սիրտս մղկտաց:Դժվար է մոր համար խոսել որդու կորստի մասին:Ցավը խորն է,վիշտը երբեք չի մոռացվում:Թեև ինքը ուժեղ և տոկուն կին է,բայցևայնպես,ցավն այնպես է նետի պես խոցում սիրտը,որ մարդն ուղղակի ուժասպառ է լինում,վայր դնելով բոլոր զենքերը,որոնք նրան է՛լ ավելի ուժեղ են դարձնում: Զրուցակիցս՝ Աիդա Գևորգի Ավդալյանը,ծնվել է 03.12.1947թ.-ին:Նախնիները 1915թ. գաղթել են Մուշ նահանգից և Կարին քաղաքից:Սկզբում հաստատվել է Գյումրիում,այնուհետև հայրը,աշխատելու նպատակով տեղափոխվել է նորակառույց Անիպեմզա ավան,որտեղ էլ ծնվել է :Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը,իսկ 1974թ.՝ԵՊՀ Տնտեսագիտական ֆակուլտետը:Ուսմանը զուգահեռ աշխատել է Խնայդրամարկղների վարչությունում,ապա շուրջ երկու տասնամյակ՝1972-1991թթ. աշխատել է տեղական արդյունաբերության մինիստրությունում:1993-2006թթ. բնակվել և աշխատել է ՌԴ Մոսկվա քաղաքում:Սրտի մղումով սկսել է ստեղծագործել վերջին 4 տարիների ընթացքում:Բանաստեղծությունները հրատարակվել են <<Չորեքշաբթի Գ>>,<<Շիրակ աշխարհ>>,<<Անցյալը չի լռում>> գրքերում:2016թ.-ից ԱՄՆ ՀԳՄ անդամ է: <<Գրիչը վերցնելուս պատճառը ճակատագրի հասցրած ահեղ,ավերիչ հարվածն է եղել,և ո՛չ մեկ անգամ: <<Բարբառս է կոչում>>առաջին բանաստեղծությունս գրել եմ 1983թ.,որը նվիրված էր մեր մեծ գերդաստանի վերջին,Մուշի բարբառով խոսող հորս հիշատակին:Մոտ 20 տարի ոչինչ չեմ գրել:Գրքիս անվանումը խոսուն է,նվիրել եմ 1999թ գարնան առաջին օրը հավերժության գնացած Կարենիս հիշատակին:Առաջին տասնամյակում շատ քիչ եմ գրել,հիմնականում սկսել եմ ստեղծագործել 2003թ.-ից:Հայրենասիրական թեմաներով շատ եմ գրել,քանզի տեսել եմ Մուշից ու Կարինից գաղթած պապերիս հոգու ցավը:Սկսել եմ ստեղծագործել 65 տարեկանից:Անդամակցում եմ <<Չորեքշաբթի>> գրական ակումբին և Մշակույթի հայկական ֆոնդին:Առաջին գիրքս 224 էջով տպագրվել է:Երկրորդ էլ,նույն չափով,պատրաստ է,մնում է հուշերս գրեմ և ուղարկեմ տպագրության:Գրելու շատ բան ունեմ:Իմ գրածները շատ են ասմունքել: Մի աղջիկ ունեմ,ով մասնագիտությամբ դաշնակահարուհի է:Մեծ տղաս բարձրագույն կրթություն է ստացել Մոսկվայում:Որդիս՝ Կարենը,սովորում էր Մոսկվայում,Իրավաբանական ֆակուլտետի ավարտական կուրսում:Արտակարգ խելացի ու սիրված տղա էր:Դեռևս 19 տարեկանում,մի գնչու Մոսկվայում,մյուսն էլ՝ Քիշնևում,երեխայիս ձեռքի մեջ նայելով,ասել է,որ 23 տարեկանում մահանալու է:Եվ այդպես էլ եղավ:1999թ. մարտին,որդիս դարձավ ավտովթարի զոհ>>,-պատմեց զրուցակիցս: Աիդա Ավդալյանն իր կյանքում բազում խոչընդոտների ու զրկանքների միջով է անցել,որոնք ոչ թե կոտրել,այլ ավելի ուժեղ ու իմաստուն են դարձրել նրան:Նրա յուրաքանչյուր բանաստեղծության մեջ կա և՛ հուզմունք,և՛ ցավ,և՛ կարոտ,և՛ թախիծ: Օգտվելով առիթից,շնորհավորում եմ տիկին Ավդալյանին գալիք տոների առթիվ,մաղթելով քաջառողջություն,տոկունություն,ուժ և եռանդ:Թող գալիք տարին լինի միայն ու միայն ձեռքբերումների տարի: Հեղինակ՝ Կարեն Շիրինյան