""Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում ֆրանսիական առաջատար «Օրանժ» (Orange) ձեռնարկության նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։ Ստեֆան Ռիշարն ասել է, որ «Օրանժ»-ը շահագրգիռ է համատեղ նոր գործարար գաղափարների իրականացմամբ: Նա նաև հետաքրքրություն է հայտնել մասնակցելու հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող բիզնես ֆորումին:

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը կարևորել է ֆրանսիական հայտնի ընկերությունների գործուն և ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին: