ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀՎԻ. ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Վովա Արզումանյանը, ով հիմա աշխատում է Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանին նվիրված գրքի վրա, ֆբ իր էջում գրառում է կատարել. «Արմենակ Ուրֆանյանին պետք է հերոսի կոչում շնորհվի… Նա հայրենիքինն է…»: Այնուհետև «Բանակի տղան» գրքից մեջբերումներ է կատարել. «ԱՐՄԵՆԱԿԸ ԿԱՍԵՐ… Մա՛մ, ամեն ինչ չեմ ուզում կիսատ թողնել։ Այս մեդալներս պահի՛ր ու հիշի՛ր, որ մի օր գալու եմ , երբեք չլացե՛ս։ Հպա՛րտ եղիր, հպա՛րտ, մա՛մ, հանկարծ մեդալներս արցունքներով չլվանաս։ Էն մանկության նկարներս լավ կպահես, որովհետև ուզում եմ մանկությունս ետ դառնա… ժամանակի ընթացքում դու էլ կերազես մանկությանս մասին։ ××× Մի քանի օր չես քնի, մա՛մ, հասկանում եմ, կողքիդ չեմ լինի, բայց վստահ եղիր` երկնքում եմ, միշտ քեզ հովանի։ Այնքան եմ կարոտելու ձեռքերդ, փափուկ շալդ, որով միշտ ինձ ծածկում էիր, որ չմրսեմ։ Մա՛մ, տեսնես այնտեղ ցու՞րտ է լինելու, բա՞ որ մրսեմ։ Այդքան էլ չեմ մրսի, կնայեմ քո ժպիտին ու կտաքանամ, հրեշտակս, քեզ հետ կլինեմ միշտ։ ××× Տղերքիս կբարևես, մա՛մ։ Նրանց մեջ ես կամ… Գրկի՛ր, բա՛ց չթողնես…»:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *