Արկադի Տեր-Թադևոսյանը հրաժարվել է մեկնել Բելառուս՝ պատճառաբանելով, որ «եղել է Ղարաբաղում»

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հասարակական կազմակերպության տնօրեն Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր նամակ է հղել Բելառուսի Հանրապետության ԴՕՍԱԱՖ-ի նախագահ Իվան Վասիլևիչին՝ հայտնելով, որ չեղարկում է իր այցը Բելառուս, որտեղ պետք է մասնակցեր ԴՕՍԱԱՖ-Բելառուսի կազմավորման 90-ամյակին նվիրված միջոցառմանը։

Արկադի Տեր-Թադևոսյանը նամակում մասնավորապես նշել է հետևյալը. «Հարգելի՛ Իվան Վասիլևիչ, շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես եղել եմ Ղարաբաղում, չեմ կարող մասնակցել ԴՕՍԱԱՖ-ի կազմավորման 90-ամյակին նվիրված միջոցառմանը»։

 

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *