Արժե ապրել հաղթանակի համար, որը պայքարի լավագույն արդյունքն է`Արմեն Լյովայի Բադեյան

Յուրաքանչյուր ոք կյանքի ընթացքում հասնում է այնպիսի մի կարևոր ճամփաբաժան , որտեղից պիտի սկսի իր ինքնուրույն կյանքը ,անկախ ընտրած մասնագիտությունից, անկախ կրոնական դավանանքից, անկախ ժամանակի հրամայականից՝ բանականության թռիչքների և սոցիալական ցնցումների խաչմերուկում պիտի սկսի իր ինքնուրույն կյանքը ընտրի իր մասնագիտությունը և պատրաստ պիտի լինի պատասխանելու բոլոր ժամանակներում կրկնվող , հավերժական թվացող , բայց երբեք չհնացող և չիմաստազրկվող այնպիսի մի հարցի , թե որն է մարդու կոչումը , նրա կյանքի իմաստը և բովանդակությունը :Արմեն Բադեյան` մարդուն տրված է հնարավորությունների լայն շրջանակներ , որի սահմաններում նա կարողանում է օգտագործել հրաշագործ բանականության տարերքը և տեր կանգնի կյանքի էության իր ըմբռնմանը , երջանկության իր գաղափարին , մարդկային իր կոչմանը , որպեսզի արդյունքում դրանից շահի ոչ միայն իր սեփական անձը , այլև շրջապատը , հասարակությունը :
Արմեն Լյովիկի Բադեյան — Սպորտի վարպետ, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի անդամ: Ծնվել է 1980 թ. hունվարի 10-ին ք. Լենինականում, շինարարի ընտանիքում: 1986-1995 թթ-ներին բարձր առաջադիմությամբ սովորել է Գյումրու Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 1 դպրոցում:
1995-1997 թթ-ներին սովորել է Գյումրու Օլիմպիական Հերթափոխի ուսումնարանում: 1997-2001 թթ-ներին բարձր առաջադիմությամբ սովորել և ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվ. Պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և նախնական զինվորական պատրաստականության ֆակուլտետի ֆիզիկական դաստիարակության և նրա դասավանդման մեթոդիկա բաժինը՝ ստանալով ֆիզդաստիարակության ուսուցչի որակավորում: 2001-2003 թթ-ներին ծառայել է ՀՀ զինված ուժերում: Զինծառայության ընթացքում մասնակցել է սպորտային հանրապետական և միջազգային տարբեր մրցաշարերի: 2002 թ-ին արժանացել է ՀՀ զինված ուժերի նախարարի պատվոգրին:1992 թ-ից զբաղվել եմ ազատ ոճի ըմբշամարտով. ՀՀ բազմակի չեմպիոն է:1996 թ-ին դարձել է պատանիների աշխարհի առաջնության մրցանակակիր:2002 թ-ից ազատ ըմբշամարտի ԱՊՀ երկրների համաբանակային սպարտակիադայի 2-րդ մրցանակակիր եմ:Միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր և հաղթող է:
2003-2004 թթ-ներին, զինծառայությունից հետո, աշխատել է Գյումրու Պետական Ճարտարագիտական Քոլեջում՝ որպես ֆիզղեկ: ""
2004-2005 թ-ներին աշխատել է թիվ 17 միջնակարդ դպորցում,  որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: 2004-2012թթ-ներին աշխատել  եմ Գյումրու Մ. Նալբանդյանի անվ. Պետական մանկավարժական  ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնում՝  որպես դասախոս:Գիտական հոդվածների հեղինակ է:2006-2010 թթ-ներին  համատեղ աշխատել եմ Գյումրու վարպետության դպրոցում՝  որպես ազատ ըմբշամարտի մարզիչ:2010 թվականից աշխատում է  ՀայՌուսգազարդ ՓԲԸ Շիրակի գազաֆիկացման և  գազամատակարարման մասնաճյուղի Աշոցքի տարածքային  տեղամասում ՝ որպես պետի տեղակալ:2012 թ-ին Շիրակի ԳԳՄ-ում  ներտնային և տեխնիկական սպասարկման վերահսկողության գծով  տնօրենի տեղակալ: 2012թ-ից Շիրակի ԳԳՄ-ի Գյումրու 3-րդ տարածքային տեղամասի պետի ժամանակավոր  պաշտոնակատար, այնուհետև նշանակվել և մինչ օրս աշխատում է նույն տարածքային տեղամասի պետ:  2012 թ-ից Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի գործկոմի որոշմամբ նշանակվել է ՀԱՕԿ-ի Շիրակի  մարզի ներկայացուցչության տնօրեն:2008 թ-ին ՏԻՄ ընտրություններին ընտրվել է Գյումրի քաղաքի  ավագանու անդամ:2009 թվականից ԲՀԿ կուսակցության, Գյումրու ԲՀԿ քաղխորհրդի անդամ է:
2012 թ-ին ՏԻՄ ընտրություններին վերընտրվել է Գյումրի քաղաքի  ավագանու անդամ:2015թ-ից մինչ օրս հանդիսանում եմ ԲՀԿ Գյումրու խորհրդի նախագահ:2015 թ-ին  ՀՀ Ավանդական կարատեի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել եմ ֆեդերացիայի ոսկե մեդալով:2016 թ-ին  մասնակցել է Գյումրու ավագանու ընտրություններին և ընտրվել է ավագանու անդամ:2016 թ-ին  հայրենանվեր գործունեության համար ԼՂՀ «Մայրություն» ՀԿ նախագահի կողմից պարգևատրվել է  «Մայրական երախտագիտություն» մեդալով:2016 թ-ին ՀՀ Երկարապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով:2017 թ-""ին ՀՀ «Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ»  ֆեդերացիայի կողմից շնորհվել է Շիրակի մարզի պատվավոր նախագահի կոչում:
Ինչ էլ որ պատահի, կյանքը կշարունակի իր խորհրդավոր, հավերժական ընթացքը, իսկ այն արժեւորողները կդառնան հաջողակներ: Իրեն լիովին երջանիկ ու հաջողակ կարող է համարել այն մարդը, ով ասում է, որ արժե ապրել,որ կյանքում ձգտել և ձգտում է հասնել բարձունքների, որ իր առջեւ դրած խնդիրները լուծելու ճանապարհին հաղթահարում է բոլոր դժվարություններն ու խոչընդոտները այդպիսի է`Արմեն Բադեյանը; Չկա ավելի մեծ երջանկություն, քան զգալ ու հավատալ, որ կողքիդ կան այնպիսի մարդիկ, ովքեր անկեղծ ուրախանում են քո հաջողություններով:Նա չունի երախտիքի, հատուցման, գնահատանքի կարիք:Նրան ճանաչում ու սիրում են մարդիկ:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *