Արթուր Աբրահամը մասնակցել է Պոդոլսկու կազմակերպած բարեգործական խաղին Armsport.am

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մասնակցել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուկաս Պոդոլսկու կազմակերպած բարեգործական հանդիպմանը:

Այն կայացել է գերմանական Գումերսբախում: Հանդիպման հասույթը կփոխանցվի ֆուտբոլիստի բարեգործական հիմնադրամին:

Խաղին մասնակցել են նաև «Վերդերի» նախկին հարձակվող Աիլթոնը, ինչպես նաև Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին` Միկը:

""

Armsport.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *