Արթիկի թիվ1 հատուկ դպրոց

«Արթիկի թիվ1 հատուկ դպրոց» ՊՌԱԿ-ի թիմի «Հայկական հատուկ օիմպիադաներ» հկ-ի 2016թ. նոյեմբերի 23-24 աթլետիկայի Հանրապետական մրցումների մասնակցություն

Հայտնի է, որ աճող սերնդի ուսուցումը, դաստիարակությունն սկսվում և իրականացվում են դպրոցում :Այդ խնդրի իրականացման մեջ մեծ դեր են խաղում ֆիզկուլտուրայի ուսուցիչը, ով լուրջ անելիքներ ունի դպրոցում։Այսօր մեր պետությունը ուշադրության կենտրոնում է պահում սպորտի ոլորտը։ Սպորտ՝ մարդկանց կողմից համակարգված և որոշակիացված ֆիզիկական գործունեություն, որն իր մեջ ներառում է նաև մրցակցության որոշակի աստիճան։Հետաքրքիր և բովանդակալից մրցույթային միջոցառում անցկացվեց Երևանի թիվ 6,12 ,Վաղարշապատի ,Արմավիրի , Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցի աշակերտների միջև:Մասնակցում էին 40 աշակերտներ:Արթիկի թիվ 1 դպրոցի ներակայացուցիչներից էին՝ֆիզուլտուրայի ուսուցիչ՝Արման Հակոբյանը,փոխտնօրեն՝Արմենուհի Մանանդյանը,ուսուցիչ Գրիգոր Գասպարյանը : Աշակերտներից հաղթողներ ճանաչվեցին` վազքի 350 մ՝ Օգանեզով Մարատ 3 — տեղ, Մարտիրոսյան Լիլիթ հեռացատկ 1- տեղ, Գազարյան Թագուհի ՝գնդակի նետում 3- տեղ ,պարգևատրվեցին նաև հավաստագրերով: Մելքոնյան Դավիթ ՝գնդակի նետում 1-տեղ, վազք՝2-տեղ:Գագիկ Վարդանյանը և ես հետաքրքիր օր անցկացրեցինք դպրոցում: Շնորհակալություն ենք հայտնում «Արթիկի թիվ1 հատուկ դպրոց» ՊՌԱԿ-ի տնօրեն՝Սոնյա Վլադիմիրի Նիկողոսյանին իր հոգատար ,անշահախնդիր  վերաբերմունքի համար`արվում է ամեն ինչ՝ աշակերտների մարզական վիճակը կայուն հիմքերի վրա պահելու համար։

""

""

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *