Նոր տարին գեղեցիկ ու երկար սպասած տոն է:
Համահունչ ամանորի խորհրդին՝Արթիկի թիվ1 հատուկ դպրոցում այսօր իսկական տոնախմբություն էր: Աշակերտները, ուսուցիչները,ծնողները ,հյուրերը հավաքվել էին միասին տոնում էին յուրաքանչյուրիս ամենասիրելի, ամենախորհրդավոր տոներից` Նոր Տարին:Միջոցառումը սկսվեց ՀԱՅՐ ՄԵՐ տերունական աղոթքով ,այնուհետև հաջորդեց ասմունքը ,երգն ու պարը, օրը ավելի տոնական դարձավ երբ ողջունեց նրանց հեքիաթի հերոսներն և ձմեռ պապը;Շնորհակալություն ենք հայտնում «Արթիկի թիվ1 հատուկ դպրոց» ՊՌԱԿ-ի տնօրեն՝Սոնյա Նիկողոսյանին ,ուսուցիչներին իրենց հոգատար վերաբերմունքի համար,իրենց ջանքերի շնորհիվ աշակերտներին բաժանվեցին ամանորյա նվերներ; Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի և ցանկությունների իրականացման հետ: Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ… մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, նոր երջանկության..
Թող Նոր տարին լինի գեղեցիկը տեսնելու և գնահատելու, առողջության, մեր երկարատև մաքառումների, արդյունքների ճաշակման, չիրագործված հույսերի իրականացման, համերաշխության և սիրո տարի, ետևում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը… Թող որ այն նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, խաղաղություն ու բարօրություն թող տիրի մեր երկրում ու բոլորիս ընտանիքներում: Բոլորիս մաղթում եմ արարման, ինքնաճանաչման, կերտման, նորանոր օգտակար բացահայտումների, զարգացման նոր ուղիների գտնման, անձնական ու համամարդկային ջերմ ապրումների տարի;Հարգելի´ ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ, ևս մեկ տարի մենք միակամ կատարեցինք մեր առջև դրված խնդիրները` ի շահ մեր դպրոցի ու դպրության, ի նպաստ մեր հայրենքի վաղա օրվա և սրտի խորոք և խղճի մտոք փորձեցինք իրականացնել Ուսուցչի` որպես կրթության առաքյալի պարտականությունները
Ամանորյա ու Սուրբ Ծննդյան տոները;
Թող այս հին տարին տանի Ձեզանից
Բոլոր տխրություններն ու դժվարությունները,
Իսկ այս նոր տարին բերի միայն
Ուրախություն և երջանկություն Ձեր օջախներում…
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ Հավատանք Ամանորի հրաշքին;

""

""

""


Armday`Սուսաննա Իսահակյան