ԱՐԵՎԱԳԱԼ

""
Հայոց Միհր աստծո ծնունդն էլ, որպես Արևի ծնունդ, տոնվել է հենց այն օրերին, երբ ամենաերկար գիշերը նահանջում է ու ցերեկներն սկսում են երկարել: ՄԻՀՐԻ ՏՈՆԸ` ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ ՏՈՆ Է:
Հնում Միհր-Արև աստծո ծննդյան տոնը նշել են Արևագալից երեք օր անց: Միհրապաշտության մէջ ընդունում էին, որ Միհրը մահանում է և երեք օր մնում քարանձավի մէջ, ապա դեկտեմբերի 25-ին վերստին ծնվում: Հետագայում, միհրապաշտական գլխավոր տոնը խափանելու նպատակով, կաթոլիկ եկեղեցին Քրիստոսի ծննդեան օրը տեղափոխեց դեկտեմբերի 25, փորձելով այս կերպ նույնպես ծածկել Արևի լույսը՝ հիշողությունից ջնջել Միհր աստծուն: Օտար կրոնի քարոզիչները հետևելով հուդաիզմի հրահանգներին, հատկապես անողոքություն ցուցաբերեցին Հայաստանի Արևապաշտական Տաճարները ոչնչացնելու բարբարոսական գործում: Բայց Գառնիի՝ Միհր-Արև աստծուն նվիրված տաճարը բարեբախտաբար պահպանվեց, բնականաբար նպաստելով նաև Միհրի տոնը նշելու ավանդույթի վերականգնմանը:
ՓԱ՛ՌՔ ԱՐԵԳԱԿԻՆ ԵՎ ՀԱՅ ՑԵՂԻ ՊԱՀԱՊԱՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ:

Արևապաշտական երգ http://www.youtube.com/watch?v=4dv8yYpDvLs

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *