ԱՐԴԱՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԵՆՍԱԳԻՐ ԴԱՐՁԱԾ ԱՆՄԱՀ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ

ԱՐԴԱՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԵՆՍԱԳԻՐ ԴԱՐՁԱԾ ԱՆՄԱՀ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ

1979-թվականի հունվարի 1-ին Արցախ աշխարհի Մարտակերտ քաղաքում` Հենրիկ և Արմինե Մանուկյանների ընտանիքում տոն էր,տոնը ոչ միայն համամարդկային և համազգային Նոր Տարին էր այլև Մանուկյանների որդու լույս աշխարհ գալն էր:Նրանից շուրջ 93 տարի առաջ`1886թվականի նույն օրը ծնվել էր Նախիջևանի Կզնուտցին`սպարապետ Գարեգին Նժդեհը:
<<Ռազմարվեստ>> կոչեց և ցեղի համար << Պատերազմ>> մղեց,
և գրեց գիրքը <<Նոր հայի>> համար:
Բայց մեկ դար էլ չանցած նոր հայը ծնվեց.
Հունվարի 1-ին մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ,
Մարտերում թրծվեց և յուր քաղաքի անունով օծվեց:

Այո’, այդ օրից ի վեր նրա հպարտ ճակատին գրվեց մի անուն մարտերում թրծված Գեղամ քաջարի:
Մի հատված կյանքից.դեռևս դպրոցական տարիներից Գեղամ Մանուկյանը սիրում էր ռազմարվեստը, լավ էր տրիապետում զենքին,արցախյան շարժման ժամանակ մասնակցում էր շրջկենտրոնում շարժման հետ կապված հանրահավաքներին և երբ հարցնում էին թե Գեղամ դեռ փոքր ես ինչ ես հասկանում այդ հանրահավաքներից, նա մեծին վայել պատասխանում էր.
-Ամեն բան վերջում լավ է լինելու,մեր անկախ հանրապետությանը դժվար,բայց լավ ապագա է սպասվում:
Իհարկե այդ դժվարությությունը չուշացավ 1992թվականի հունիսին թշնամին հարձակվեց Մարտակերտի վրա,մարտակերտցիները ստիպված էին լքել իրենց երկրամասը,բոլորի հետ միասին Ստեփանակերտ բգռագաղթեց Մանուկյանների ընտանիքը.Գեղամն արդեն 13 տարեկան էր:Հայրը` Հենրիկ Մանուկյանը, Գեղամին, քրոջ հետ միասին, ուղարկեց Աբովյան քաղաքում բնակվող մարաքրոջ տուն,իսկ ինքը մնաց Արցախում` մարտնչելու հայրենի Մարտակերտի ազատության համար. ուսուցիչը դարձավ զինվոր,ազատամարտիկ…
Թշնամուն զինադադար պարտադրվեց.Մանուկյանների ընտանիքը վերադարձավ Մարտակերտ…Հայրերի գործը պիտի շարունակեին որդիները`նորաստեղծ հայոց բանակում, այդ որդիների շարքում էր իհարկե Գեղամ Մանուկյանը:
1996թվականից հունիսին Գեղամ Մանուկյանը զորակոչվեց Արցախի պաշտպանության բանակ,ծառայության անցավ <<Հայկազով>> տեղամասում,այն ժամանակվա գնդապետ (ներկայումս`գեներալ-լեյտենանտ) Լևոն Մնացականյանի հրամանատարությամբ գործող հրետանային ստորաբաժանումում:
Ի վերուստ ընտրելով զինվորական մասնագիտությունը ընդունվեց Գեղամ Մանուկյանը ընդունվեց Քրիստափոր Իվանյանի անվան սպայական ուսումնարան, ավարտելով այն ստացավ լեյտենանտի կոչում և զբաղեցրեց է մի շարք պաշտոններ 5-րդ, 7-րդ և 6-րդ պաշտպանական շրջաններում`դասակի,վաշտի հրամանատարից մինչև գումարտակի հրամանատար,այնուհետև 2012թվականին հոկտեմբերին նրան շնորհվեց փոխգնդապետի կոչում,2014թվականին տեղափոխվեց 6-րդ պաշտպանական շրջան և նշանակվեց զորամասի ինժեներական ծառայության պետ:
Նրա ամբողջ ծառայությունը,որն ավելի քան 20 տարի էր,միշտ եղել է առաջնագծում:Նա մասնակցում էր թշնամու դիվերսիաների հետ մղելուն,գնում էր հետախուզությոն և ամրացնում սահմանը ,պատվով էր իրականացնում ամենաբարդ խնդիրները:Գեղամ Մանուկյանին բարձր էր գնահատում հրամանատարությունը,նրանով հպարտանում են նրա մարտական ընկերները,սպաները,հիանում նրա զինվորները:
2001թվականին Գեղամ Մանուկյանը ամուսնում է Ինգա Մանուկյանի հետ և ունենում երկու երեխա`որդի և դուստր,նա պատրաստ էր Արցախի բոլոր երեխաների համար իր կյանքը տալ:

Գեղամ Մանուկյանը պաշտպանական կառույցներ էր կառուցում,որոնց հետևում այժմ էլ զինվորներն իրենց հուսալի,պաշտպանված են զգում:Նա անձամբ էր մասնակցում թշնամու կրակակետրի ոչնչացմանը,որտեղից կրակ էր բացվում Արցախի հողի վրա:Մշտապես ուղեկցում էր տարբեր խմբերի և նրանց հետ միասին կատարում մարտական խնդիրներ:
2015թվականի հոկտեմբերին պաշտպանական գործողություններից մեկի ժամանակ փոխգնդապետ Գեղամ Մանուկյանը ականի պայթյունից ծանր վիրավորվում է ,այնուհետև դեռևս լիարժեք չապաքինված շարունակում է սահմանում ծառայել:
2016թվականի ապրիլին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, և ռազմական գործողություններ ծավալվեցին սահմանի ողջ երկայնքով:Թշնակու նպատակներից մեկը կրկին դարձավ Մարտակերտը,բայց թշնամին նպատակին չհասավ.ջարդվեց հայ սպայի և զինվորի ձեռքով ու հետ շպրտվեց:Եվ այդ հողը պաշտպանողների շարքում էր իհարկե Գեղամ Մանուկյանը.նա մասնակցում էր մարտերին և միաժամանակ նոր պաշտպանական կառույցներ ստեղծում:
Ապրիլյան պատերազմը ցույց տվել ,որ այդ նոր հայի ձեռքով Արցախի սահմանները կարիք ունեն ավելի մեծ պաշտպանության և Նժդեհի նոր հայից մեկը դարձավ ` փոխգնդապետ Գեղամ Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանին ժամանակը չէր բավարարում,նա նոր պաշտպանական կառույցներ և ճանապարհներ էր կառուցում,վիրավոր ոտքով հասցնում էր լինել ամենուր և հասցնում էր անել ամեն բան, նույնիսկ ինչը վեր էր նրա մարդկային ուժերիս:
Այդ նոր հայի մտքում օրնիբուն խրամատների,խրամուղիների,ինժեներական արգելափակոցների և տարբեր ռազմական ճանապարհներ կառուցումն ու կատարելագործումն էր:Նա երազում էր հայրենիքը անխոցելի դարձնել:
2017թվականի փետրվարի 8-ին Գեղամ Մանուկյանը մի խումբ սպաների հետ Մատաղիսի շրջանի առաջնագծում զբաղված էր նոր ճանապարհի կառուցմամբ,այդ տրանսպորտային հաղորդակցությունը առաջնագիծը անվտանք կապելու էր թիկունքի հետ,սակայն այդ ապիրատ տարաժամին հանկարծ լսվեց թշնամու դիպուկահարի կրակոցի ձայնը:Թշնամու գնդակը նենգաբար խլեց հայ սպայի` Գեղամ Մանուկյանի կյանքը:
<<Մարտական ծառայություն>> և <<Արիության>> համար մեդալներով է պարգրատրվել Գեղամ Մանուկյանը,բայց գերագույն պարգևը նրա հիշատակն է,փայլուն հրամանատարի,մարտիկի և հրաշալի մարդու հիշատակը ողջ հայ ժողովրդի երախտապարտ սրտերում:

Գարեգին Նժդեհը իր <<Յիշի’ր Պատերազմը>> գրքի <<Հայրենիք>> մատենաշարի << Նոր Հայը>> գլխում խոսում է նոր հայի մասին ,նրա գաղափարների ,նրա կեպարի մասին,ահա սիրելի ընթերցող այդ կերպարներից մեկն էլ Գեղամ Մանուկյանն էր, ով դարձավ մի ազնիվ ժողովրդի կենսագիր:

Գրում է Գարեգին Նժդեհը.
<<Ազգերի մեջ միայն ճապոնացին է ասել. <<Եթե խորապես գիտակցենք,որ սերն դեպի հայրենի երկիրն ու ժողովուրդը ավելի մոտ է կանգնած մեծ ու գեղեցիկ արևին,քան մեր հայրենիքի ամենաբարձր լեռները,այն ժամանակ մահը մեզ համար թռչունի փոտուրից էլ թեթև կթվա>>, այդպես պետք է լինի վաղվա հայը,այդպիսի բարոյականով առաջնորդող հայությունը միայն կարող է ապահովել հայ ազգի տեղն արևի տակ>>:
Ինձ մնում է միայն ասել.
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆՄԱՀ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՈՐ ԴԱՐՁԱՐ ԱՐԴԱՐ ԺՈՂՈՎՐԴԻԴ ԿԵՆՍԱԳԻՐ:
Հեղինակ` Ռազմիկ Խրշոյան:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *