ՄԻ ՕՐ ԵՍ ՆՈՐԻՑ ԿԾՆՎԵՄ ԾԱԾՈՒԿ

Մի օր ես նորից կծնվեմ ծածուկ,
Կծնվեմ թաքուն, քո մեջ կծնվեմ,
Ու հոգուդ կապույտ երկնքում կապրեմ…
Որտեղ միշտ արեւ, ու այդ արեւից միշտ լույս է կաթում:

Կծնվեմ, կապրեմ ու կվայելեմ…
Գոնե մեկ անգամ ապրածս ապրեմ…

Կգրկեմ հոգուդ երկինքները լուրթ,
Որտեղ միշտ մութը նահանջում է լուռ…
Ու որտեղ մարդկային խռովքն է խամրում…
Որտեղ մահերը մեռնում են հոգնած։

Ես կապրեմ քո հոգու գարունները նուրբ,
Ու շուրթդ կառնեմ սիրակեզ շուրթիս…

Կծնվեմ նորից, հա, հա, կծնվեմ,
Թաքուն կծնվեմ, որ մահը չզգա,
Հոգուդ երկնքի քարայրում կապրեմ,
Որպես սիրերգակ, ու որպես պատմիչ…

 

ՀԱՌԱՉԱՆՔ

Գերեզմանվել է լռությունը խոլ,
Տխու՜ր ողբերգ է նվագում քամին,
Կարմիր դագաղով կարոտ են տանում
Քրմերը շարքով…

Թաղման թափորն է երկինքը առել…

Գերեզմանվել է կարոտը խելառ,
Սեւ ագռավներն են թառել երազին,
Ծածկել են երկինքն, առել թեւատակ,
Հոգու երկինքը կարոտից մաշված…
Գերեզմանվել է կարոտը սառած…

…ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ՎԱՀԱԳՆԴ ԼԻՆԵՄ ԱՅՍ ԳԻՇԵՐ…

Մի պայծառ գիշեր, լուսնածոր գիշեր,
Աստվածների հետ խնջույքի նստա,
Ու գինին ցմրուր պարպեցի լուսե
Աստվածազարմ սիրո կենացիդ,
Մեղրածոր շուրթիդ վայելքն ապրեցի,
Ու աստվածացա. սերդ երգեցի։
Աստղիկ դիցուհի, իմ աստվածուհի…
Բագինիդ առաջ ծունկս կծալեմ,
Սիրտս կբացեմ ու կշշնջանմ.
Թույլ տուր քեզ ապրեմ, կարոտս մարեմ,
Սրտիս մեջ սիրող սերդ բորբոքեմ,
Տաճարիդ քուրմը դառնամ այս գիշեր,
Որ ատրուշանիդ կրակը վառեմ։
Թույլ տուր ճակատդ համբույրով օծեմ,
Բագինիդ առաջ հոգիս ընծայեմ,
Համրաշարժ քայլով ներս մտնեմ տաճար,
Ծաղկավառ երգեմ, փառքդ գովերգեմ։
ճերմակազարդ բագինդ լուսե,
Վարդերով պատեմ ներումդ առնեմ,
Աստղերը քաղեմ լազուր երկնքից,
Ծիր Կաթինն անցնեմ քեզ ընծա բերեմ,
Պսակազարդեմ ու փառաբանեմ…

…Թույլ տուր Վահագնդ լինեմ այս գիշեր…
Տարփածուդ դառնամ, քեզ գրկիս առնեմ,
Քեզ շուրթիս առնեմ, ու հավետ սիրեմ…
Իմ հոգու արեւ, հեռավոր իմ սուրբ,
Թաքուն իմ երկինք, հավատ իմ նուրբ
իմ սրտի գաղտնիք… իմ կարոտ Աստղիկ…

http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/25550113_1732001633511044_7297540754895026159_n.jpg?oh=2bc0185251eea28f0f866b0fb09639d6&oe=5AF50C09 alt="Արա Նախշքարյան-ի լուսանկարը:" width="467" height="210" />

http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/26239157_1753723428005531_6293554564033444484_n.jpg?oh=067721fd8d7568dfd50472f8bf596db8&oe=5AE68196 alt="Արա Նախշքարյան-ի լուսանկարը:" width="464" height="290" />

http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/25299167_1723953090982565_269510409320403835_n.jpg?oh=59a72dd9d333278b990c582f08430d12&oe=5AE89E86 alt="Արա Նախշքարյան-ի լուսանկարը:" width="469" height="201" />

http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/24774831_1718074111570463_5232740406560031162_n.jpg?oh=0744fae19b433a1bc2992c5f943525be&oe=5AEFDEF4 alt="Արա Նախշքարյան-ի լուսանկարը:" width="471" height="219" />

 

Արա Նախշքարյան