Արարատի մարզի Շահումյան գյուղի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցում բացվեց 2009 թվականին զոհված Արամ Մեջլումյանի անունը կրող դասասենյակ։Ներկաները նախ այցելեցին Արամի գերեզմանին, խոնարհումս և խնկարկումս հերոսին, ծաղկադրում կատարեցին , այնուհետև այցելեցին դպրոց:
Դպրոցը մարդաշատ էր:
Դասասենյակի բացման պատիվը ընձեռնվեց մեր հերոսի քրոջ որդուն ՝փոքրիկ Արամին; Դասասենյակի պատերին փակցված էին հերոսի նկարները, կենտրոնում՝ նրա պատվոգրերն էին ,մեդալները;Ամեն անգամ դասասենյակ մտնելիս աշակերտներն ու ուսուցիչները ևս մեկ անգամ կհիշեն, որ հենց այստեղ է սովորել Արամը ;
Դպրոցի տնօրեն Վարսիկ Ստեփանյանը,բացման խոսքով ներկայացրեց դպրոցի նախաձեռնությունը՝ Արամի  անունով կոչել այն դասասենյակը, որտեղ սովորել է նա:
Կրթօջախի աշակերտները ներկայացրեցին Արամ Մեջլումյանի կենսագրությունն՝ եղել է սիրված, բանիմաց, խոհեմ և առաջադեմ աշակերտ; հետո ուղեկցվեց հայրենասիրական բանաստեղծություններով ,երգերով ;Նրանց խոսքը հուզիչ էր և տպավորիչ:
Դասղեկի խոսքն առանձնացավ հոգու արցունքի միաձուլումով՝ հպարտությամբ արձանագրվեց, որ դասարանը անվանակոչվեց իր հերոս պատանու անունով եւ կարծես թե աշակերտների անունից խոստացավ լավ սովորել ու բարձր պահել հերոսի անունն ու գործը:
Դպրոցում ներկա էին գյուղի բնակիչներն ու աշակերտները, ուսուցիչներն ու հերոսի հարազատ բարեկամները,հերոսածին մայրեր , Հկ ներայացուցիչներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ; Երեխաների ելույթից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի զոհ դարձած բոլոր զինվորների հիշատակը, այնուհետև ծաղիկներ դրեցին Արամի նկարի առջև
Արամի ծնողներին հանձնվեցին պատվոգրեր և «Զորավար Անդրանիկ» ոսկե մեդալ:
«Հավատարմության համբյուր ձեր մի վերջին զարկի շնորհիվ խաղաղության ազդարարող ձեռքերիդ և լուսապայծառ ճակատիդ »: Շնորհակալ եմ, իմ սիրելի հերոս
ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ…""

""

""

""

http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/24232885_495461407495457_9217870715640732236_n.jpg?oh=7b22d5f5006ce4a09bbd3dc2e1fea245&oe=5A8EBCF7 alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="396" height="297" />

 

«Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ՝ Սուսաննա Իսահակյան
Հրադադար մարդկային կորստի ցավ ՀԿ ՝ նախագահ՝Աղունիկ Ղուկասյան