""<<Իմ քայլը>> դաշինքը Արագածոտնի մարզում առաջադրել է 7 ռեյտինգային թեկնածուներ:
Թեկնածուների թվում են գործող մարզպետը՝ Դավիթ Գևորգյանը, փոխմարզպետը՝  Անահիտ Սարգսյանը, Անդրանիկ Մալխասյանը, Արմենուհի ՂազարյանըԱրսեն Նազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Սերգեյ Մովսիսյանը:
""Հետևելով Արագածոտնի մարզում առաջադրված ռեյտինգային թեկնածուների իրականացրած քարոզարշավին` ակնհայտ երևում է, որ ամենահաջող և արդյունավետ քարոզարշավը իրականացնում է Սերգեյ Մովսիսյանը իր հեղափոխական թիմով: Ամենօրյա յուրօրինակ քայլերթ-քարոզարշավով այս թիմը բարդ եղանակային պայմաններում քայլում է 10-15 կմ մարզի բնակավայրերով և ներկայացնում է <<Իմ քայլը>> դաշինքի ծրագրերը:

Անձրևին անգամ դռնեդուռ և տնետուն անցնում են և ներկայացնում են ծրագրերը անհատական յուրաքանչյուր հնարավոր ընտրողի :

Ըստ երևույթի այս արդյունավետ քայլերթ-քարոզարշավը կնպաստի դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում <<Իմ քայլը>> դաշինքի հաղթանակի ապահովմանը:

""