Ավետիսյանների ընտանիքի սպանությունից անցել է երկու տարի, այսօր բացվեց նրանց տան դուռը

2015- ի այսօրը Գյումրին արթնացավ չարագույժ լուրից ,սպանվել է մի ամբողջ ընտանիք, Մյասնիկյան 188 հասցեում բնակվող Ավետիսյանների ընտանիքը. 5 չափահաս և 2 անչափահաս, ընտանիքի կրտսերը 1 տարին չբոլորած Սերյոժան կյանքի հետ կռվում չհաղթեց մահին՝ մարելով հարազատների վերջին հույսը:
Այսօր կրկին բացվեց Ավետիսյանների տան դռները, պատերին դեռ 2 տարի առաջ կահավորված տոնական զարդարանքներն էին իրենց ամանորյա մաղթանքներով: Ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական 102- րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը դեպքի հաջորդ օրը ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվեց ու ձերբակալվեց հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս:Մեղադրանք առաջադրվեց ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ և 338-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություններ և դասալքություն: Խափանման միջոց ընտրել է ռուսական կայազորի դատավորը: — 
Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի տարածքում մոտ 8 ամիս տևած այդ դատավարությունից հետո Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկման դատապարտվեց: Ավետիսյանների իրավահաջորդները, սակայն, դժգոհ են դատավարության ընթացքից և Ռուսաստանից մի շարք հարցերի պատասխաններ են ակնկալում

 

Գյումրիում դաժանորեն սպանված
1,Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
2,Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
3,Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին),
4,Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
5,Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, դուստրը)
6Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։
7,Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։ Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ հիվանդանոցում (ժամը 17։02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ)։


 

"Սուսաննա

"Սուսաննա

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *