Ավելի ազնիվ է Ոչ ասել քան ոչինչ չասել

Խորհրդարանական որեւե ուժ իրավունք չունի սահմանադրական հանրաքվեին կրավորական կեցվածք ընդունելու։

ԱԺ ընտրված պատգամավորները ժողովրդից ստացել են քվե, որպեսզի կարեւոր որոշում ընդունեն։
Կարեւոր չէ Այո’ , թե՞ Ոչ’ , բայց պարտավոր են կողմնորոշիչ որոշում արտահայտել, եւ իրենց ընտրող ժողովրդին ապացուցեն, որ իրոք ժողովրդի կողքին են։
Ժողովուրդը հակառակ դեպքում կհայտնվի մի կարգավիճակում ,որը կարելի է որակել խուճապ, կամ անվստահություն, կամ անտարբերություն։
Ուստի թեկուզ Ոչ բայց պարտավոր են ասելու եւ հիմնավորելու որ, Ոչ։
Տեսեք եթե հանրաքվեին պատգամավորը, կամ խմբակցությունը ոչ չի ասում, այո չի ասում, ավելին’ անորոշ հայտարարություն է անում, ու չեն մասնակցի, ապա դա սխալ դիրքորոշում է։
Պարտավոր է օր առաջ կողմնորոշվել։ Հակառակ դեպքում միանշանակ բացասական հետեւանք կունենա հաջորդող ընտրություններին։ Ընտրողը կարող է մեղադրել, որ աշխատանքը որի համար վստահել են, ու չեն կատարում կամ անզոր են, կամ այլ կողմնորոշում ունեն։
Հարգելի ԱԺ խմբակցություններ, ես ձեզ շատ եմ հարգում, բայց դուք իրավունք չունեք կրավորական կեցվածք ընդունել։ Կոմպլիմենտարիզմը չի գործում, ասեք թեկուզ Ոչ , բայց ասեք։ Իսկ եթե ոչ չի էլի ասեք։
Հակառակ դեպքում ձեր ընտրողները կասեն, որ միտումնավոր չեզոքություն անելով,
* Ուզում են քիչ մասնակցություն լինի ,որ չընդունի արդյունքները
* Ոչ են ասում իրականում, բայց չեն կարողանում բարձրաձայնել։
* Խմբակցությունը անկախ չէ։
Հ.Գ. Համայնքը զորավոր է
Համայնքը կասկածում է
Համայնքը ձեր կողմնորոշման եւ ձեր առաջնորդություն կարիքն ունի։
Ավելի լավ է Ոչ ասել քան ոչինչ չասել։
Կիսատ ճշմարտությունը ազնիվ չէ։
Ինչ կասե՞ք։

Հ.Յորդանյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *