""

Այս օրը քրիստոնյա աշխարհը հիշատակում է որպես ավագ հինգշաբթի:

Աստվածաշնչի մեջ այս իրադարձությունների մասին կարդում ենք բոլոր չորս ավետարանների մեջ: Ավետարան ըստ Մաթևոսի 26 գլուխ , ըստ Մարկոսի 14 , ըստ Ղուկասի 22, Ըստ Հովհաննու 18 :

Ծաղկազարդի կիրակիից հետո երբ հիսուսը փառավոր ընդունելություն ստացավ Երուսաղեմ մուտք գործելիս, չանցած մի քանի օր , քահանաներն ու իշխանավորները սկսեցին վախենալ, որ արդեն Հիսուսին նոր թագավոր են հռչակել, և ողջ ժողովուրդը կգնա ետևից: Դրա համար գաղտնի որոշում կայացվեց որ սպանեն Հիսուսին, քանի որ հետո հաստատ իրենց կարծիքով այլևս կործանված են: Նրանք մարմնավոր էին մտածում, և աշխահիկ թագավորություն էին հասկանում: Նրանք Հուդայի միջոցով ճշտեցին թե որտեղ է հնարավոր գտնել Հիսուսին: Բայց մինչ գտնելը Հիսուսը ամեն ինչ գիտեր, գիտեր որ գալու են, ու նաև պատրաստ էր դրան:

Նա կատարեց զատիկին օրվա ընթրիքը և այդ ժամանակ շատ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան:

Հավաքվել էին միայն աշակերտները, Հիսուսն հայտնում էր իր մահվան մասին, հայտնում է դավաճանի մասին, կանխավ ասում է, որ Պետրոսն ուրանալու է և ամենամեծ իրադարձությունը ՝ Օրվա խորհուրդը , Վերջին Ընթրիքը:

<<Առեք և կերեք, այս է իմ մարմինը, որ կոտրվում է ձեզ համար, և առեք ու խմեք , այս է իմ արյունը , որ թափվում է ձեզ համար…>>:

Սա խորհուրդ էր, և խորհրդանշում է թե ինչպես է փրկելու իրեն հավատացողին: Իր մարմինն է ջախջախվելու և արյունն է թափվելու, իսկ խորհուրդը միշտ ընկալվոմ է, որ կատարվում է մի բան , որը խորհրդանշում է այլ, բան :

Ուրեմն Հիսուսը սրանով ցույց տվեց Աստծո մեծ Սերը : Նա նաև օրինակ եղավ աշակերտներին, երբ նրանց ոտներն էր լվանում որպես խոնարհության նշան: Ասեց ձեր մեջի առաջնորդը թող ձեր մեջ ծառա լինի, ոչ թե իշխի: Իրական քրիստնյաները սա հասկանում են խորապես, բայց նրանք, ովքեր չեն ապաշխարհել չեն կարող հասկանալ :

Վերջում Հիսուսը պատվիրեց, որ այս անեն իր հիշատակի համար և որքան ր ուտեն հացիցը և խմեն հաղորդության գինին , հիշեն և պատմեն մարդկանց:

Խորհրդավոր ընթրիքից հետո, Հիսուսը գնում է և աղոթում, իր հետ վերձնելով երկու աշակերտներին, բայց նրանք ՝ աշակերտները քնում են չեն դիմանում, իսկ Հիսուսն աղոթում է: Այդ ամենից հետո Հուդան, որը մատնել էր Հիսուսի մնալու տեղը , գալիս է և հետը բերում է քահանայապետների և իշխանավորների զորախումբը:

Հարց է առաջանում, թե արդյոք ո?վ է քեզ համար Հիսուսը, միայն պատմական անձ, կամ առիթ ծիսական բաների համար, թե իրոք որպես թագավոր ես ընդունում քո սրտի մեջ: Հուդան , որ երեք տարի ու կես Հիսուսի հետ էր ամեն վայրկյան, արեց մի բան որ կոչվում է դավաճանություն:

Պետրոսը երեք տարի ու կես քայլեց ու ասեց, որ ինքը չի դավաճանի, բայց ուրացավ ու դառնապես լաց եղավ, Մյուս շակերտները նույնպես ցրվեցին երբ Հիսուսին բռնեցին, բայց նրանք քանի տարի ման եկան միասին ու տեսան Աստծո հրաշքները:

Բայց այս ամենը որպես օրինակ է այսօրվա մերդկությանը ՝ մեզ թե ով է Հիսուսը քեզ համար: Արդյո?ք հավատոմ ես նրան որպես տեր և փրկիչ:

Եթե դեռ չգիտես ով է քեզ համար Հիսուսը, ապա լավ առիթ է պարզապես դառնալու դեպի Աստված և ընդունել Հիսուսին որպես փրկիչ հավիտենական դատաստանից, և որդեգրվել որպես Աստծո ժառանգ, որդի