""

Աստվածաշունչ ՝ Ավետարաններ . Մաթևոս 2 6: 17 — 46 Մարկոս 14:1-42 Ղուկաս 22:1-46 Հովհաննու 13:1-38
Ասվածաշնչյան այս հատվածներում նկարագրված է ավագ հինգշաբթին և նրան հաջորդող դեպքերը:
Չորս ավետարաններում խոսվում է ավագ հինգշաբթի տեղի ունեցած դեպքերի մասին:
Մի փոքր ետ ՝ Հին կտակարանում Աստված պատվիրեց իր ժողովրդին, որպեսզի տարին երեք անգամ տոն կատարեին , Զատիկ, Պենտեկոստե կամ 50-րդ օրվա տոնը, և Տաղավարների տոները: Այս երեք տոներին պարտավոր էին հրեա ժողովուրդը հավաքվել Սուրբ Երուսաղեմ, Սողոմոնի շինած Տաճար գալ և ներկայանալ Աստծու առաջ: Սա հավիտենական կանոն էր:
Հարց է առաջանում այդ ի՞նչ տոներ էին: Այսօր միայն զատկի տոնի մասին:
Զատկի տոնը դա հիմնվեց այն ժամանակ երբ Աստված դուրս հանեց Իսրայել ժողովրդին Եգիպտոսից՝ Մովսես մարգարեի միջոցով: Նրանք Եգիպտոս էին գնացել դեռևս Հովսեփի ժամանակ , 400 տարի առաջ: Իսկ Աբրահամ նահապետին խոստացավ ասելով , որ ես քեզ կտանեմ մի երկիր , որ կաթ ու մեղր կբխի: Այսպիսով գնաց Աբրահամը , ծնվեց Իսահակը և հակոբը այդ երկրում, որպես պանդուխտներ, բայց հիմնովին հաստատվեցին մինչև Մովսեսի ժամանակ՝, երբ վերադարձան արդեն իրենց սերունդները: Այն ժամանակ արդեն տասներկու ցեղերով և մոտավորապես մեկ ու կես միլիոն մարդ:
Աստված պատվիրեց , որպեսզի չմոռանան Եգիպտոսից դուրս գալը և նաև որպես <<խորհուրդ>> ապագայում կատարվելիք իրադարձությանը մատուցել <<Զատիկը>> : Զատիկը պետք է մատուցվեր հրյական օրացույցի համաձայն ապրիլի 14 -ին:
Նպատակը այն էր, որ Աստված զատեր իր ժողովրդին եգիպտոսից, ու խորհրդանշականն այն էր, որ պետք է մորթվեր զատկի գառնուկը և արյունը քսվեր դռների վերևը , որպեսզի սատակիչ հրեշտակն անցնելիս տեսներ արյունը և շրջանցեր այդ տունը: Այս կերպով Աստված հարված հասցրեց Եգիպտոսին և ազատեց Իսրայելին ու զատեց : Դրա համար հայերենով ճիշտ բառն է հնչում ԶԱՏԻԿ- ԶԱՏՎԵԼ :/Աստվածաշունչ , ելից գրքի 12 գլուխ /
Նոր կտակարանը կարդալուց մենք տեսնում ենք , որ Հիսուսը զատկի տոնին ուղարկեց աշակերտներին տեղ պատրաստելու , հետո նստեցին կերան և , որից հետո աշակերտների ոտքերը լվաց, ու բաժանեց վերջին ընթրիքին հացը և գինին և գնաց Գեթսեմանի ասված պարտեզում աղոթելու : Իր հետ տանելով երեք աշակերտներին ՝ Պետրոսին , Հովհաննեսին և Հակոբոսին, որոնք թմրել և քնում էին անընդհատ:
Եվ այսպես Հին կտակարանի զատիկը ամբողջությամբ խորհրդանշում էր Նոր կտակարանում Տեր Հիսուսի մահը: Ինչպես գառան արյունը փրկեց մարդկանց՝ տվյալ դեպքում Իսրայելացիներին, այնպես էլ Հիսուսի թափված արյունը փրկում է ամեն նրան հավատացողին: Եւ զատիկը հենց Հիսուսի Մահն է խորհրդանշում: Մենք իհարկե այս օրը կոչում ենք ավագ հինգշաբթի, Կիրակին համարում Զատիկ, բայց հասկանում ենք , որ զատիկը մեզ համար եղավ Հիսուը իր մահով: Կիրակի օրվա խորհուրդի մասին կանդրադառնամ հետո, բայց կուզենայի , որ ուշադրությամբ հասկանանք Տեր Հիսուսի վերջին ընթրիքի խորհուրդը՝ և արարողության բուն խոսքերը հիշատակել:
Գրված է երբ զատիկը կերան, ընթրիքից հետո Տեր Հիսուսը վերձրեց հացը և ասեց-<< Սա է իմ մարմինը, որ կոտրվում է ձեր ամենքիդ համար, առեք և կերեք >>, որից հետո վերձրեց գինու գավաթը օրհնեց և տվեց աշակերտներին ասելով-<<Առեք և խմեք, սա է իմ արյունը , որ թափվում է շատերի փրկության համար>>, որից հետո ասեց,<< քանի անգամ, որ այս հացից ուտեք և այս գավաթից խմեք իմ մահը պատմեցեք մինչև որ ես գամ: Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այս գավաթից այլևս չեմ խմի մինչև որ իմ Հար թագավորությունով գամ>>:
Տեր Հիսուսը լինելով թագավոր , նա խոնարհվեց այս օրով և իջավ իր աշակերտների ոտքերը լվաց, որպես ծառայություն: Մենք էլ որպես Հիսուսի աշակերտներ պետք է ծառայություն մատուցենք Աստծուն և մարդկանց:
Տոնը չդառնա որպես ուտել և խմելու առիթ , այլ խոնահության և հնազանդության մղի ամենիս: Եւ Հիսուսի նման ասենք Տեր թող քու կամքը լինի և ոչ թե իմը: