ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՀԱՎԵՐԺ ՓԱ՜ՌՔ ՔԵԶ
Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանը ծնվել է 1993թ-ի հունվար 17 Գյումրիում: Հերոսաբար զոհվել է ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի պաշտպանության տեղամասում:
Տիկին Նունեին խնդրեցի, որ հնարավորինս վերհիշի Մերուժանի կյանքի դրվագները,
«Վերջին անգամ որդուս հետ խոսել եմ ապրիլի 2-ին՝ պատմում էր, թե ինչպես են առավոտյան կռիվ տվել ադրբեջանցիների դեմ, ասում էր` մա՛մ, երկար խոսել չեմ կարող, արձակուրդ կգամ, կպատմեմ, ասում էր` գիտես քանի լեշ եմ փռել: Ես էլ ասում էի` բալե՛ս, շատ մի ուրախացի, նրանք էլ մի տան տղա են: Ասաց` մա՛մ, եթե մենք չանենք, մեզ են խփելու. դուրդ կգա՞, որ ես մեռնեմ, բարկացա, ասացի` էլ նման բաներ չասես: «Մա՛մ, դու քեզ լավ նայի՛ր ու էլ չզանգես ինձ, մարտական հերթապահության եմ ու դարձավ անհասանելի»,-արցունքները աչքերին ասում է հերոսի մայրը՝ Նունե Ստեփանյանը: Մերուժանին հետաքրքրում էին արվեստի բոլոր ճյուղերը. երգում էր, նկարում, ստեղծագործում:
Աստված պահապան իմ հորն ու մորը
Սիրել եմ նրանց իմ ամբողջ կյանքում
Տիրոջ հովհանին ծնողներիս գխին
Վերջն է արդեն դխբախտացրեց ինձ
Աստված բաժանեց մեզ`ծնողներիս ու ինձ;
Սպայի անձնական իրերի, մեդալի կողքին խնամքով դասավորված են նրա նշանադրության լուսանկարները՝ երջանիկ, հույսերով լի… Շատ նպատակներ ուներ: Նշանված էր, պատրաստվում էր ամուսնանալ: Երբ զանգում էր, միշտ ասում էր, որ շուտով փոքրիկ Նունեն և Արթուրն են ծնվելու:

Ամեն վայրկյան սպասում եմ նրան:
«Մա՛մ, գնա եկեղեցի իմ և իմ տղերքի համար մոմ վառի, չմոռանաս, չուշացնես……». 23-ամյա հերոս Մերուժան Ստեփանյանի վերջին հորդորը;
Գյումրու Մուշ 2 թաղամասում բացվեց հուշաքար՝ նրա հոր՝ Արթուր Ստեփանյանի նախաձեռնությամբ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված 7 հերոս տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության
Հիշենք նրանց.
Մելքոնյան Վլադիմիր Աշոտի
Ստեփանյան Մերուժան Արթուրի
Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի
Գալստյան Հրաչ Վարդանի
Վարդանյան Գևորգ Գագիկի
Աբգարյան Տիգրան Արամի
Առաքելյան Ալեքսան Գևորգի:

Ինքը մարեց մոմի պես, որպեսզի մեզ լույս տա. իր այս հերոսությամբ հաղթեց թե՛ մահին, թե՛ թուրքին: Պարզապես շատ դժվար է հաշտվել կորուստի հետ;
Քառօրյա պատերազմի ընթացքում ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Թալիշի մարտական դիրքերում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը մայիսի 28-ին հետմահու պարգեւատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Մենք պետք է չմոռանանք, որ մեր երկրի խաղաղությունը ձեռք է բերվել մարտերում ընկած մեր հերոսների արյան գնով։ Եվ այն պահպանելու համար մենք պետք է միշտ զգոն և աչալուրջ: