Հաղարծնի վանական համալիրից միասնական աղոթք բարձրացնելով երկինք` հայցելով, մեր աղոթքը մեր հերոս ու նահատակված զինվորների համար, որոնց արյունով է սահմանագծվում մեր կյանքի անդորրը , Խոնարհում իրենց կենդանի հիշատակի առջև ,որ Ամենակալն Աստված հաստատուն պահի մեր երկրների ու ժողովուրդների եղբայրությունը, ամրապնդի խաղաղությունն ու համերաշխությունը աշխարհում, համայն մարդկության կյանքում:: Մեր ժողովրդին՝ մեր պետականությանը ընդհանրապես մաղթում եմ խաղաղություն և հաղթանակի ու հպարտ լինելու զգացում: Թող այս օրը և ամեն օրը մեր կյանքի լինի նոր իրագործումների ու բարիք արարելու իրականություն: Աստված օրհնի մեր հաղթանակած, հզոր, աննկուն, քաջարի ու խաղաղարար Բանակին՝ տիգրանների և վարդանների, սարդարապատների ու արցախների ժառանգներին, մեր առյուծ մայրերին ու ընտանիքներին""
ՀԱՅՐ ՄԵՐ
ԱՂՕԹՔ ՏԷՐՈՒՆԱԿԱՆՔ
Հա՛յր մեր, որ երկնքում ես,
Քո անունը թող սու՛րբ լինի,
Քո թագավորությունը թող գա՛,
Քո կամքը թող լինի՛
Ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա,
Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր
Եվ մեզ ներիր մեր պարտքերը,
Ինչպես մենք կներենք մեր պարտապաններին
Ու մեզ փորձության մի տանի,
Այլ փրկիր մեզ չարից,
Քանի որ քոնն է թագավորությունը,
Զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից,
Ամեն։

Հրադադար մարդկային կորստի ցավ ՀԿ ՝ նախագահ՝Աղունիկ Ղուկասյան և կազմակերպության հերոս մայրերը
«Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների իրավապաշտպան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Առաքելյանը