ԱՍՏՂԻԿ ԲԿ-ՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԾՆՎԱԾ ԵՌՅԱԿԸ ԴՈՒՐՍ ԳՐՎԵՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ԼԻՈՎԻՆ ԱՌՈՂՋԵրեխաները ծնվել են 06.10.2016թ.-ին՝ 34 շաբաթական առաջին բնականոն հղիությունից՝ կեսարյան հատման ճանապարհով: Ծնողները Գյումրիից են, Աստղիկ ԲԿ են դիմել հղիության 30-րդ շաբաթում:

Հղիության հետագա վարումն ու ծննդօգնությունն իրականացրեց կենտրոնի Մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Արա Մառլենի Հովակիմյանը:

Եռյակներից 1-ինը տղան է՝ 1470.0գր քաշով, 2-ը և 3-րդը աղջիկներ են՝ 1250.0 և 1120.0 գրամ քաշերով:
43 օր շարունակ նորածինները բուժում ստացան Աստղիկ բկ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որը հագեցված է բուժման համար անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով և դեղորայքով:

43-րդ օրը բալիկները դուրս գրվեցին կենտրոնից՝ լիովին առողջ վիճակում: