Հերոս `Արթուր անմահ հոգով մի դար ես, մի պատմություն…
Իմ հերոս զինվո՛ր, իմ փառավո՛ր զինվոր, դու եկել ես մեր անցյալից, ուստի փակ աչքերով անգամ կարող ես տեսնել դեպի գալիքը տանող մեր միասնական ճամփան` ծով հայրենիքը վերագտնելու ճամփան:Դու իմ ժամանակի Վարդանն ես, Անդրանիկը, Նժդեհը, Մոնթեն և այսպես շարունակ նվիրյալներին կարող եմ գտնել քո կերպարում, քո հայացքում, քո մտքի ու քաջության արմատներում;
Աղաբաբյան Արթուր Սամվելի ծնված 1992 թ փետրվարի 15-ին: Ավարտել է Մոսկվայի թիվ 589 ավագ դպրոցը: Որից հետո վերադարձել է Հայաստան ու 1 տարի ապրելով Մովսես գյուղում՝ ծառայության է անցել 2010թ ԼՂՀ Մարտունի 3 պաշտպանական զորամասում :
2011թ մարտի 10 -ին` ադրբեջանական գնդակից 20 տարեկանում զոհված `Արթուր Աղաբաբյան; 
Փառք ու պատիվ բոլոր այն տղաներին, ովքեր սարերում, ձորերում կնքելով իրենց մահկանացուն դարձան հերոս:Մենք մեր հզոր պատմությամբ, պատասխանատու ներկայով ու հուսալի ապագայով թշնամուն ամեն օր ապացուցում ենք, որ իր նախկին պլաններն այսուհետ ձախողված են , և մենք ունենք այնպիսի հզոր բանակ ու զինվոր, որը երբեք չի թողնի, որ թշնամու ոտքը մտնի մեր տարածք։Թշնամու ոտնձգություններն այսօր էլ շարունակվում են. մեր ամեն մի առավոտը բացվում է հայ զինվորի սխրանքների մասին պատմող նյութերի ընթերցմամբ, որոնք ոգևորում են մեզ, դարձնում ավելի միասնական: Թշնամու գնդակին զոհ գնացած և հերոսացած ամեն մի զինվորի հետ սգում է ողջ ազգը. ամենքս էլ գիտակցում ենք, որ ապրում ենք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում, որտեղ «ազատություն» բառը պահպանվում է կյանքի գնով: Խոնարհում հայրենիքի համար մարտիրոսված հերոսների հիշատակի առջև…!Եվ ահա թե ով է իսկական հերոսը` նա,ով պայքարում է հանուն ազգի խաղաղության,ում համար սեփական կյանքից ավելի կարևոր է ազգի պաշտպանությունն ու ամրությունը:Ձեր կյանքով մեզ կյանք տվեցիք ու հեռացաք,,Հայի արյունով ներկված հողում մի բուռ դարձաք!

 

"Սուսաննա

 

"Սուսաննա

"Սուսաննա


Սուսաննա Իսահակյան
Հրադադար մարդկային կորստի ցավ ՀԿ ՝ նախագահ՝Աղունիկ Ղուկասյան