Ասատրյան Աղասի Սարմենի

Գյումրի 14.02.17 Banak.info
Ծնվել է 1996թվ. Մասիս քաղաքում: 2012թվ. ավարտել է 9-ամյա կրթությամբ, որից հետո ընդունվել է Մասիսի Պետական Գյուղատնտեսական քոլեջ: Ավարտելուց հետո, 2014թվ. զորակոչվել է Հայոց Բանակ ծառայության անցնելով ԼՂՀ` Թալիշում: Ծառայել է որպես հետախույզ-դիպուկահար՝ ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի դասակում:

Բարի, նվիրված, հավասարակշռված կերպար է Աղասին:Մարդ, ով միշտ ձգտել է հաղթանակի: 2016 ապրիլ…

9 հետախույզներ, ովքեր խրամատում էին.. նրանց դիրքը առաջիններից մեկն էր, որի վրա գրոհեց թշնամին մտածելով, որ կկարողանա ճանապարհ բացել:Առաջին գրոհը հետ մղվեց Տղերքի կողմից: Նրանք թշնամուն պատճառեցին 30-40 կորուտ:Հաջորդ գրոհի ժամանակ թշնամին օգտագործում է ծանր զինտեխնիկաՙ սակայն դա ոչնչով չի խանգարել,որ խրամատում կանգնած Տղերքը մարտնչեն մինչև վերջ, նույնիսկ փամփուշտների ավարտվելուց հոտո անցել են ձեռնամարտի: Աղասի Ասատրյանը մարտնչել է հրամանատարի կողքին և հավատարիմ մնացել իր Երդմանը մինչև վերջ:Նրանց դասակից անհավասար մարտում զոհվեցին՝ Հրամանատար Մերուժան Ստեփանյանը, Վիկտոր Յուզիխովիչը, Աղասի Ասատրյանը և Ռաֆիկ Հակոբյանը:

Հետախույզի բարդ ու դժվարին աշխատանք, որը նրանք արեցին առավելագույն կերպով ու ծնկի չեկան: Մերօրյա Հերոս Աղասի Ասատրյանը հետմահու պարգևատրվել է՝ ՀՀ Նախագահի կողմից «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ԼՂՀ Նախագահի կողմից «Արիության համար» մեդալներով: Աղասիի սխրանքին ի պատասխան հարազատ դպրոցում նրա դասասենյակը անվանակոչվել է Հերոսի անունով, ինչպես նաև Մասիս քաղաքում մի փողոց կրում է Հերոսի անունը: Մենք շատերս երբեք էլ չենք կարողանա հասկանալ ու պատկերացնել, թե ինչ էր կատարվում քառօրյա պատերազմի օրերին խրամատում, թե ինչ էին զգում նրանք, ովքեր հիմա ապրում են մեր կողքին ու նրանցից շատերի մեջ դեռ ապրում է պատերազմը ու կապրի դեռ շատ երկար:

Հիշե՛նք նրանց, ովքեր նույնիսկ կյանք չմտած զոհեցին իրենց հանուն մեզ բոլորիս, գնահատենք ու փորձենք մի պահ մտածել, թե ինչ էին զգում նրանք էնտեղ և ի վերջո հասկանանք, որ մենք ապրողներս միշտ պարտական ենք լինելու Աղասիին, Մերուժանին, Ռաֆիկին, Վիկտորին և բոլոր նահատակված Տղերքին ու նրանց հետ մեկ տեղ էն Տղերքին, ովքեր ապրում են մեր կողքին: Ու մենք հիմա մեր պատերազմն ունենք, որը պարտավորված ենք հաղթել ու շարունակել Հերոսների ճանապարհը:

Փա՛ռք ու խոնարհում Հերոս Եղբայրներ: Դուք կաք ու ապրելու եքՙ քանի դեռ կանք ու ապրելում ենք մենք:
Ազգ, որ ունի էսպիսի Հերոսներ երբեք ծնկի չի գա:

 

 

banak.info

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *