Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ <<Բարեգործությունը մանուկների աչքերով>> խորագիրը կրող միջոցառում
""Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ <<Բարեգործությունը մանուկների աչքերով>> խորագիրը կրող միջոցառումը, որի նախաձեռնողը Vivart հասարակական կազմակերպությունն էր/ նախագահ՝ Վարդուհի Գասպարյան/: Միջացառմանը մասնակցեցին նաև Էրեբունու տ/բ-ի պատանի երկրապահները, փոքրիկ, շնորհալի երգիչ Սերգեյ Հարությունյանը, թմբկահարների խումբը: Զորավար Մանվել Գրիգորյանի կողմից Վարդուհի Գասպարյանը պարգևատրվեց ԵԿՄ պատվոգրով: Բաժանմունքի պատանի երկրապահների հրամանատար Սամվել Խաչատրյանը վստահեցրեց, որ ցանկացած պահի պատրաստ են կանգնել նման հայրենասիրական նախաձեռնությունների կողքին: Նշենք, որ միջոցառումը բարեգործական էր, ողջ հասույթը տրամադրվելու է Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու վերականգնման աշխատանքներին:

 ""
ԵԿՄ Էրեբունու տ/բ լրատվություն