Մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը լի է անակնկալներով:Ամեն քայլափոխի հանդիպում են մարդիկ,ովքեր իրենց անդառնալի հետքն են թողնում մեր կենսագրության,մտավոր ու հոգեկան զարգացման վրա: Թեև տարբեր են մարդիկ ու նրանց բնավորությունները,այնուամենայնիվ,կա մեկ ընդհանրություն,որը ստեղծում է գեղեցիկ ու յուրօրինակ կապ՝ ապբողջ կյանքի համար:Մարդու ներաշխարհների համընկնումը մարդկային կյանքի պատմության մեջ միանշանակորեն թողնում է գեղեցիկ հուշ,վերաճելով ու դառնալով նոր ընկերության,նոր բարեկամության,և,ի վերջո,նոր մտահղացումների սկիզբ:Այդ մտահղացումները շատ հաճախ դառնում են ընթերցանության նյութ,մասնավորապես՝ բանաստեղծություն,արձակ պատմվածք և այլն: Հենց այդպիսի բազմաշնորհ ու հազվադեպ հանդիպող մարդկանցից է Գայանե Վարդանյանը,ով,առաջին հերթին աչքի է ընկնում իր հետաքրքիր արտաքինով,ապա՝ թեթև ու լավատես բնավորությամբ,որից հետո նաև՝ անզուգական ու նմանը չունեցող պոեզիայով:Այդ եռանդուն կինը օժտված է մարդկային վեհագույն արժանիքներով,բարությամբ ու անափ քնքշությամբ:Նրա հետ խոսելիս կտրվում ես աշխարհից,տեղափոխվում մեկ այլ՝ խաղաղ ու արևոտ մի աշխարհ,ուր ամեն բան թվում է լուսավոր ու արևշող: Գայանե Վարդանյանը ծնվել է 1954թ. մայիսի 7-ին Հոկտեմբերյան քաղաքում:Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Գեղարվեստի ուսումնարանում՝ հախճապակու բաժնում:Ուսման հանդեպ անհագ ծարավը ստիպեց նրան շարունակել կրթությունը,այդիսկ պատճառով ուսումը շարունակում է Մանկավարժական համալսարանի նկարչական բաժինը:Ի տարբերություն մյուս ստեղծագործողների,տիկին Գայանեն ստեղծագործում է վերջին ժամանակներից սկսած՝ մոտ երեք ամիս,թեև այս կարճ ժամանակահատվածում հասցրել է արարել ամենագեղեցիկ տաղերը ու դրանք ձոնել աշխարհին: Ծառ եմ եղել Ժայռի գլխին, Հորիզոնս՝ Անծայրածիր, Տեսադաշտս՝ Դրախտավայր, Անունս էր Մեծ Հայաստան:/Գայանե Վարդանյան/ Գայանե Վարդանյանը ունի երեք աղջիկ:1981թ. մինչ օրս ապրում է Դոնի Ռոստով քաղաքում: Այս կատարելության մարմնացում կնոջ համեստ ու ամաչկոտ բնավորությունը աչք է շոյում:Ամեն անգամ,երբ ձեռքս եմ վերցնում նրա գոհարները,աչքիս առաջ հայտնվում է նա՝ քնքուշ ու կանչող ժպիտով: Մաղթում եմ,որպեսզի այս նրբագույն կնոջ կյանքում հավերժափայլ շողա ոսկեգանգուր արևը,լուսավոր ու պայծառ դարձնելով նրա կյանքի բոլոր գալիք ու անցնող օրերը:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան