Տարիներ առաջ, երբ Կամո Վարդանյանը դեռ 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատարն էր, զորամաս այցելություններից մեկի ժամանակ փորձեցինք իր հետ հարցազրույց ունենալ: Սակայն նա աշխատասենյակում չէր: Այդ պահին հրամանատարն իր զորքի հետ զորամասի սպորտ հրապարակում ֆուտբոլ էր խաղում…

Այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանի ծննդյան օրն է: 1988-94-ին Մարտունիի կամավորական ջոկատի և ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Մարտունիի շրջանի ինքնապաշտպանական և Աղդամի, Մարտակերտի, Քելբաջարի, Կուբաթլուի, Ֆիզուլիի ազատագրական մարտերին: Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով:

Աննա Ղուկասյան