Հանրապետության տարածքում՝

Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 25-ին առանձին շրջաններում, 26-28-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով, 26-ի ցերեկը նույնքան կբարձրանա: