Հանրապետության տարածքում՝

Մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 29-ին սպասվում է, 30-31-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Դեղձենու ծաղկումն Արարատյան դաշտում.

Ըստ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների, դիտված և կանխատեսվող եղանակային պայմանների՝ դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում: