Աջակցենք Էրիկ Խաչատրյանի ընտանիքին

«Ես՝ Էրիկ Վահանի Խաչատրյան եմ: Ծնվել եմ 1988թ. Ստեփանակերտ քաղաքում: Ես զոհված զինծառայողի տղա եմ: Հայրս զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ 1992թ.ապրիլի 29-ին:

Ձեզ դիմում եմ երկու խնդրանքով: Մայրս ունի առողջական մի շարք խնդիրներ և վիրահատության կարիք, որի համար անհրաժեշտ է 200,000 դրամ: Երկրորդ խնդրանքս բանկի հետ է կապված: 2014թ. մորս առողջական խնդիրների պաճառով տան գրավադրմամբ մորս անունով վերցրել ենք վարկ 1,500,000 դրամ կամ 3700 դոլլար: 2015 թվականին աշխատանք չունենալու պաճառով չեմ կարողացել վճարել բանկի 9 ամսվա պարտքը, որը կազմում է 700,000 դրամ,որից 600.000 դրամ կուտակված մայր գումար և 100.000 դրամ կուտակված տոկոս: Բանկից զանգել պայման են դրել, որ եթե մեկ ամսվա ընթացքում չվճարենք պարտքն, ապա փաստաթղթերն կուղարկեն դատարան գումարն վերցնելու համար: Դիմել ենք Ստեփանակերտի գործարարների, պետական և մասնավոր գրեթե բոլոր հիմնարկներին, բայց չեն օգնում: Այս ընթացքում օգնել են միայն 35,000 դրամով: Դիմել ենք Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր բարեգործական կազմակերպություններին Գագիկ Ծառուկյան հիմնադրամ,Գազպրոմ Արմենիա,էլեկտրական ցանցեր,բոլոր բջջային օպերատորներին և էդպես շարունակ, սակայն անարդյունք: Մայրս չի աշխատում: Որպես զոհված զինծառայողի կին ամսեկան ստանում է 15,000 սոցիալական օգնություն:

Այս պահին տան միակ աշխատողը եմ ես, ստանում եմ 80,000 աշխատավարձ, որը բավարարում է միայն վարկի ամսավճարին: Կուտակված 900,000 դրամն հնարավորություն չունեմ վճարելու:

Խնդրում եմ Ձեզ հաշվի առնեք ընտանիքիս ծանր վիճակն, խնդրում եմ եթե հնարավոր է ընտանիքիս օգնեք գումարով, հակառակ դեպքում, կկորցնեմ տունս»:

Հայրենասեր Հայուհի

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որևէ կերպ աջակցել Էրիկ Խաչատրյանի ընտանիքին, կարող են նրա հետ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 097329236, կամ փոխանցում կատարել Ստեփանակերտի Կոնվերս բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին՝

1930057780900100

22300013172001

 

 

 

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *