""

Մեր զինվորների արյունն է հոսում,
Արյամբ է գծվում սահմանագիծը  

Նայում մայրերի թախծոտ աչքերին
Ու հասնում նրանց հոգու գրերին..,
Աղոթք են գրում ցողված արցունքով
Ու լո՜ւռ աղոթում հույսի ճրագով..
Արագածոտնի մարզի Թալինի Կարմրաշեն գյուղից քսանամյա Ռաֆիկ Հակոբյանը այսօր պետք է զինվորական ծառայությունից վերադառնար… Քառօրյա հիշվող պատերազմին՝ ապրիլի 2-ի բացվող առավոտ մի ողջ ժողովուրդ սգի մատնվեց;Այդ օրը զինվոր տղաների կորուստ ունեինք, գաղափարի զինվորներ էին զոհվել, չնայած նրանց բոլորի համար առ Աստված ուղղված աղոթքների մրմունջները երբևէ չէին պակասում: Համոզված էինք նաև, որ յուրաքանչյուր զինվոր հավատում է ապրելու և հարատևելու արվեստին, բայց երբեմն մահը չի վախենում և անողոքաբար հանկարծակի մոտենում է նրանց… Նրա վերադարձի օրը՝ հունիսի 18-ին Թալինի մշակույթի տան դահլիճում միջոցառում էր նվիրված Ռաֆիկ Հակոբյանի հիշատակի օրվան;""Ներկա էին Ռաֆիկի ծնողները, հերոսի մայրեր,հարազատները, համագյուղացիները, երկրապահներ, 

""

Քաղաքապետ-Արամյան Սարգիս ..գյուղապետ- Արտուշ Մելիքյան ..Վրեժ Սարուխանյան- Լրատվական ծառայությունների պետ՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում… դասղեկ-Մարիետա Հակոբյան ,ՀՀ պաշտպանության նախարարության և մարզպետարանի պատասխանատուներ ,հյուրեր տարբեր մարզերից և այլոք;Հիմա դուք իմ հերոսներ աստղերն են իրենց կայծկլտացող լույսով ընկերացել են Ձեր հոգու նվագին, և դու կանգնած եք: Դուք կանգնած եք աներեր, անվախ՝ զենքդ 

 

""

սեղմած, հայացքը՝ հստակ ու զգուշավոր:Մենք բոլորս կանք ու ապրում ենք խաղաղ ու ապահով քո շնորհիվ, հա´յ զինվոր;
Եղել ենք, կանք ու կլինենք, քանի դեռ ունենք մարտունակ բանակ․․․