""

Մինչև քառօրյա պատերազմը մեր կյանքը թվում էր անհոգ և երջանիկ: Իսկ այսօր մեզ մնացել է անսահման դատարկություն, անդաթար աղոթելու ցանկություն ՝ մեր սիրելի հերոսի հոգու հանգստություն համար: Եվ այն քաղցր և բարի հիշողությունները, որ ուժ են տալիս զգալու՝ այն փառքի զգացումը, որ թողեց մեզ՝ Ռաֆիկը, մեր բարի և մեզ նվիրված դասընկերը: Երբեք չեմ մոռանա, երբ Ռաֆիկը վերադարձավ արտերկրից, այցելեց բոլորիս՝ մեզ նվերներ էր բերել: Այդ օրնել նա շտապում էր. շտապում էր բոլորիս տեսնելու՝ իր կարոտը առնելու:

""

Իմ սիրելի դասընկեր քո նվերները դարձել են մեզ համար՝ սուրբ մասունքներ: Դու ցանկացար, որ միայն դասընկերներդ ու դասղեկտ քեզ ճանապարհեն ծառայության: Մենք մեծ սիրով և ուրախությամբ քեզ ճանապարհեցինք, որ այդպես էլ դիմավորեինք, սակայն անգութ թշնամին կոտրեց քո և մեր երազանքները: ԵՎ այսօր հունիսի 18-ին մենք ցավով կազմակերպել ենք քո հուշերեկոն:

Դասընկերուհի՝ Թեհմինե Աղաջանյան