Ապրիլյան Քառօրյա պատերազմը պատմության մեջ կմնա ծանր հիշողություններով

""Ապրիլյան Քառօրյա պատերազմ(հայտնի է նաև որպես Ապրիլյան պատերազմ), այդ օրերին լայնամասշտաբ ռազմական գործողություններ տեղի ունեցան  Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Ապրիլի 2

  • Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։
  • Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։
  • Ժամը 10։00-ի կողմերը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։
  • Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է տվել։

Ապրիլի 3

  • Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։
  • Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։
  • Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։

Ապրիլի 4

  • Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։
  • Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
  • Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Հայկական զինված ուժերի այ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ։
  • ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաև երկու գյուղապետ:

Ապրիլի 5

  • Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
  • Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները։ Զինադադար հայտարարելու համար ընթանում են բանակցային գործընթացներ։
  • Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։

Հրադադարի շրջան

Ապրիլի 6

  • Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը։
  • Ժամը 18։30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանի զինված ուժերի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը։

Ապրիլի 7

  • Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել։

Ապրիլի 8

Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել։

Ապրիլի 10

Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվել է 18 զինծառայողի մարմին։

Կորուստներ

Հայ-ադրբեջանական ապրիլյան պատերազմի ժամանակ երկկողմ կորուստների մասին առկա են իրարամերժ տեսակետներ:

Հայկական կողմի կորուստներ

Տարածքային կորուստներ

2016 թվականի մարտին օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը ապրիլյան մարտերի հետևանքով կորցրել է 800 հա տարածք: Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների՝ հայկական կողմի տարածքային կորուստները կազմում են ավելի քան 2000 հա, ինչպես նաև Ադրբեջանը վերահսկողության ներքո է անցել մարտավարական նշանակության ընդարձակ տարածք:

Մարդկային կորուստներ

Հայկական զինված ուժերի և քաղաքացիական անձանց շրջանում մարդկային կորուստների մասին շրջանառվում են տարբեր թվեր: Հայկական մամուլի որոշ հրապարակումների համաձայն հայկական կողմից զոհվել կամ սպանվել է ավելի քան 100 մարդՀամաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական կողմը զինծառայողների շրջանում ունեցել է 320 զոհ և ավելի քան 500 վիրավոր:

Ռազմական տեխնիկայի և սպառազինության կորուստներ

Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ ռազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել է հայկական 30 տան, մինչև 15 հրետանային և ամրացված ինժեներական կառույցներ:

Ոչնչացված ենթակառուցվածքներ

Ադրբեջանական կողմի կորուստներ

 

Տարածքային կորուստներ

Համաձայն հակամարտող կողմերի տարածած տեղեկությունների՝ ապրիլյան պատերազմի հետևանքով Ադրբեջանը չի ունեցել տարածքային կորուստ:

Մարդկային կորուստներ

Ադրբեջանական կողմից մարտական գործողությունների հետևանքով զոհերի հստակ թվաքանակ չի հրապարակվում. առկա են իրար հակասող ցուցակներ, որոնից է Ադրբեջանի զինուժի 14-ից մինչև 93 սպանված զինծառայող: Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական զինված ուժերի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 6 քաղաքացիական անձ:

Ադրբեջանը քառօրյայի ընթացքում հայկական կողմի պնդմամբ ունի ավելի քան 1000 մարդկային  կորուստ և ավելի քան 2 000 վիրավոր:

Շաբաթներ շարոնակ ադրբեջանական կողմը սառնարաններից հանում և ուղարկում էր տները ,նշելով մասնավորապե մեքենայի կողաշրջում, ականի վրայի պայթյուն, դժբախտ պատահարներ: ընդհանուր առումով ադրբեջանական կողմն օգտագործել է 3 գունդ հարձակման համար, որից կոնկրետ հազար հոգին վարձկաններ և լավ պատրատված զինվորներ են եղել , Չեչնյայում, Թուրքիայում :

Ոչնչացված ենթակառուցվածքներ

Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական զինված ուժերի կրակի հետևանքով Ադրբեջանը մեծ կորուստներ է կրել հասարակական և մասնավոր ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ոչնչացվել է 232 տուն, 99 էլեկտրասյուն, 3 էլեկտրական կայան, ջրի և գազի մի քանի կիլոմետր երկարության խողովակներ:

Հանրային կարծիք

Հայաստանի հասարակության տեսակետ

Հայաստանի հասարակության շրջանում ապրիլյան պատերազմի մասին ձևավորվել է առավել քննադատական մոտեցում՝ պայմանավորված հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած քաղաքականության, Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին հսկայական ժամանակակից սպառազինություն վաճառելու և այլ գործոնների հետ:

Հակառուսական տրամադրություններ

Քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ հասարակության շրջանում արմատացավ այն տեսակետը, որ հայկական կողմի կորուստների պատճառ էր նաև Հայաստանի Հանրապետության երկկողմ և բազմակողմ ռազմատնտեսական դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից մածաքանակ ռազմական սպառազինությունը: Այս տեսակետից հայ հասարակությունը խիստ բացասաբար է վերաբերվում Ռուսաստանին:

Ադրբեջանի հասարակության տեսակետ

Համաձայն Ադրբեջանի հասարակական որոշ շրջանակների կարծիքի՝ ապրիլյան պատերազմի արդյունքում Ադրբեջանը հաղթանակ է տարել: Կան նաև ադրբեջանական կողմի հաղթանակին վերապահումներով ընդունողներ, որոնց կարծիքով Ադրբեջանի իշխանությունները թաքցնում են ադրբեջանական իրական կորուստները:

Քաղաքական ուղերձներ

  • Ապրիլի 4-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով:
"Aquote1.png" Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը և որ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները։
Որպես ԵԱՀԿ անդամ երկիր՝ Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել * ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում:

— Սերժ Սարգսյան
"Aquote2.png"
  • Ապրիլի 5-ին Մինսկի խմբի անդամ 9 երկրները տարածել են հայտարարություն՝
"Aquote1.png" Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բելառուսի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Թուրքիայի) ներկայացուցիչներս, ինչպես նաև Ավստրիայից ԵԱՀԿ-ում նախագահողը (2017) և Սերբիայից նախագահողը (2015), խստորեն դատապարտում ենք Շփման գծի երկայնքով բռնությունների աննախադեպ բռնկումը: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին: Կողմերին հորդորում ենք անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը: Հակամարտությունը չունի ռազմական լուծում: Տեղում իրադրության վատթարացումը ցույց է տալիս անհետաձգելի բանակցություն անհրաժեշտությունը` ՄԽ համանախագահների հովանու ներքո, համապարփակ կարգավորման շուրջ: Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ՌԴ-ի, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների միջնորդական ջանքերին և ողջունում են կողմերի հետ հնարավորինս արագ ուղիղ խորհրդակցություններ սկսելու նրանց ծրագրերը[43] "Aquote2.png"

Անդրադարձ

Երկրներ

  • "Գերմանիա" Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա ընդգծել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ և խորհուրդ է տվել վերադառնալ բանակցությունների[44]
  • "Իրան" Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել բախումները։
"Aquote1.png" Երբ տարածաշրջանն ականատեսն է ծայրահեղական խմբավորումների ավերիչ գործողություններին և կարիք ունի խաղաղության ու կայունության, Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների էսկալացիայի մասին հաղորդագրուությունները Իրանի Իսլամական Հանրապետության համար խոր մտահոգության աղբյուր են:

— Հոսեյն Ջաբերի Անսարի, Իրանի ԱԳՆ խոսնակ
"Aquote2.png"
  • "Ամերիկայի Ղարաբաղյան շփման գծի երկայնքով հրադադարի լայնածավալ խախտումները խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։
"Aquote1.png" Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, խուսափել իրավիճակի հետագա սրումից և խստորեն պահպանել հրադադարը…Կրկին շեշտում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Որպես համանախագահ երկիր` ԱՄՆ հանձնառու է կողմերի հետ աշխատանքին` բանակցային ճանապարհով տևական խաղաղության հասնելու համար[45]: "Aquote2.png"
  • "Ֆրանսիա" Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել հրադադարի ռեժիմի պահպանման կոչով։ Նա նշել է, որ Արցախյան հակամարտությունը կարելի է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։
"Aquote1.png" Բանակցայինից բացի` չկա այլ ուղի։ "Aquote2.png"
  • "Թուրքիա" Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կրած մարդկային կորուստների համար և աջակցություն էր հայտնել պաշտոնական Բաքվի գործողություններին։
  • "Բելգիա" Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճը։ Դիդիե Ռեյնդերսը նաև զսպվածության և հրադադարը հարգելու կոչ է արել։
  • "Բելառուս" Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին հայտնվել է, որ ադրբեջանական քաղաքականությանը սատարելը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Բելառուսի արտգործնախարարությունը ապրիլի 2-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր.
"Aquote1.png" Բելառուսի Հանրապետությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շրջանում մարտական ակտիվ գործողությունների վերսկսմամբ` ծանր տեսակի սպառազինությունների կիրառմամբ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր` հետևողականորեն հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին` համապատասխան համընդհանուր ճանաչում ունեցող սկբունքներին և միջազգային իրավունքի նորմերին, նախևառաջ` պետությունների սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտության հարգման և ապահովման, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ համապատասխան որոշումների հիման վրա: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և խուսափել ցանկացած քայլից, որոնք հանգեցնում են լարվածության աճի և մարդկային կորուստների: Հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ բոլոր երկրների աջակցությամբ, կօգտագործեն իրենց հեղինակությունն ու ազդեցությունը` լարվածությունը թուլացնելու և ղարաբաղյան խնդրի լուծման որոնումը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար "Aquote2.png"
  • "Ղազախստան" Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրլան Իդրիսովը հանդես գալով Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության անունից հանդես է եկել Արցախյան գծում տեղի ունեցողի մասին մեկնաբանելով։ Մասնավորապես նա ասել է՝
"Aquote1.png" Արտգործնախարարությունն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությանը: Լուրջ մտահոգություն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման և մարդկային կորուստների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և խստորեն պահպանել կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները: Սատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ջանքերին` ևս մեկ անգամ հաստատում ենք հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մեր դիրքորոշումը: Ղազախստանի Հանրապետությունը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների որոնման գործընթացի ինտենսիվացման օգտին և հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հարցում շահագրգիռ կողմերի կառուցողական տրամադրվածության հույս ունի: "Aquote2.png"
  • "Վրաստան" Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին հեռախոսազանգ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Վրացի պաշտոնյան նշել է, որ երկուստեք կարևորվել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։
  • "Նորվեգիա" Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բյորգե Բրենդեն անընդունելի է համարել լարվածության սրացումը Արցախում և կոչ արել կողմերին դադարեցնել կրակը։ Մասնավորապես նորվեգացի պաշտոնյան ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական անթույլատրելի սրացում է։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ ապահովեն ռազմական գործողությունների ավարտը և հետևեն կրակի դադարեցմանը։
  • "Իսրայել" Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը խստորեն դատապարտել է Ադրբեջանիռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ և կոչ է արել հաստատել խաղաղություն։ Կնեսետի պատգամավորները նշել են, որ խնդրի միակ լուծումը խաղաղությունն է, որը երկարատև գործընթաց է։
  • "Հայաստան" Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով։
  • "Կիպրոսի Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը և դրա հետևանքով առաջացած մարդկային կորուստը։ Մասնավորապես Կիպրոսի Արտաքին գործերի նախարարը մեղադրել է Ադրբեջանի կառավարությանը՝ հրադադարի ռեժիմի խախտման համար և նշել:
"Aquote1.png" Կիպրոսի Հանրապետության կառավարությունն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում/Արցախում այս մտահոգիչ իրադարձությունների զարգացմանը, որոնք առաջ եկան Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ "Aquote2.png"

Կիպրոսի արտաքին գործերի նախարարը նաև հորդորել է Թուրքիային զերծ մնալ որևէ միջամտությունից։

Կազմակերպություններ

  • "Եվրամիություն" Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել կողմերին անմիջապես դադարեցնել պայքարը և պահպանել հրադադարի ռեժիմը։
  • "ՄԱԿ" ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել անմիջապես դադարեցնել ղարաբաղա-ադրբեջանական գոտում ընթացող ռազմական գործողությունները և պահպանել հրադադարի ռեժիմը։

""

Հայաստանի եզդիներըդատապարտում են ադրբեջանական բանակի գործողությունները

  • Արցախյան հիմնախնդրի փորձագետ, ամերիկյան Քարնեգի հիմնադրամից Թոմաս դե Վաալը այս դեպքերին առնչվող իր «Վտանգավոր օրեր Ղարաբաղում» հոդվածում գրել է՝

 

"Aquote1.png" Առավել հավանական է, որ հակամարտության երկու կողմերից մեկը, ավելի մեծ հավանականությամբ՝ Ադրբեջանը, որն ավելի մեծ շահագրգռվածություն ունի ռազմական գործողությունների վերսկսման հարցում, փորձում է իրավիճակը փոխել հօգուտ իրեն՝ սահմանափակ ռազմական գործողություններով: "Aquote2.png"
  • «Սինջար» եզդիների ազգային միավորումը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է Հայաստանինկատմամբ Ադրբեջանի իրականացրած ահաբեկչական հարձակումները։ Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը ձգել Ադրբեջանի սանձերը և պատրաստակամություն հայտնում զորակոչվել հայկական բանակ:
"Aquote1.png" Մենք` հայաստանաբնակ եզդիներս, դատապարտում ենք Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները և կոչ ենք անում միջազգային հանրությանը ձգել Ադրբեջանի սանձերը, հակառակ պարագայում մեզ չմեղադրել Ադրբեջան հորինված պետության ոչնչացման մեջ:

— Սինջար եզդիների ազգային միավորում
"Aquote2.png"

Այլ

Անհատներ

  • Սոցիալական ցանցերի իրենց էջերում ռազմական գործողություններին են անդրադարձել ամերիկահայ հեռուստատեսային դեմքեր Քիմ, Քլոյի և Քորթնի Քարդաշյան քույրերը, ովքեր գրել են «Աղոթենք Հայաստանի համար» և «Աղոթում ենք բոլորի համար Հայաստանում»։ Նրանց եղբայրը՝ Ռոբը, նույնպես անդրադարձել է թեմային և գրել է․ «Աղոթում եմ իմ երկրի` Հայաստանի համար, մնա ուժեղ ու անվտանգ։ Խորին ցավակցությունս եմ հայտնում բոլոր այն ընտանիքներին, ովքեր տուժել են մեր այս սարսափելի կորուստներից»։

Բողոքի ցույցեր

    "1rightarrow.png" Հիմնական հոդված՝ Ցույցեր Հունաստանում Ադրբեջանի դեսպանության մոտ
  • "Հունաստան" Հունաստանի հայ համայնքը 2016 թվականի ապրիլի 3-ի պատասխան Ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիայի, հունահայերը բողոքի ցույց են անցկացրել Հունաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց։ Հայ դատի հանձնախմբի կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները նշել են.
"Aquote1.png" Ղարաբաղը անկախ պետություն է, և ադրբեջանական ոտնձգությունները չեն կարող ազդել ազգի ինքնորոշման վրա

— Հունահայ ցուցարարներ
"Aquote2.png"

 

 Չնայած տարածված է քառօրյա պատերազմ անվանումը, այսինքն՝ որպես պատերազմի ավարտ նշվում է ապրիլի 5-ը, սակայն ակտիվ ռազմական գործողությունները շարունակվել մինչև ապրիլի վերջ:

Այդ օրերին տեղի ունեցավ նաև հաքերային հարձակումներ , որով կոտրվեցին մի շարք հայկական կայքեր, Ակտիվորեն լուսաբանող մեր կայքը՝ Armdayը(Armday.com նախկինը) նույնպես ենթարկվեց մեծաքանակ հարձակման, չորս օր անընդմեջ մոտ 70 000 հարձակումից հետո վնասվեց կայքը,  ապրիլի — 10-ից վերագործարկվեց նոր Armday.org, վերականգնելով արխիվը, սակայն շատ նյութեր այդպես էլ չհաջողվեցին վերականգնել:

Այնուհետև հայկական հաքերային խմբերը հարձակում գործեցին ադրբեջանական կայքերի վրա դնելով հերոսացած տղաների նկարներն ու երգերը, այդ թվում Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի, Արմենակ Ուրֆանյանի  և այլոց նկարները :

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *