Ապրիլի 4-ին Մատաղիսի դիրքերի զինվորներին սնունդ հասցրած շարքային Գոռ Կիրակոսյանը ծննդյան օրն է: Գոռը կդառնար 21 տարեկան

Ապրիլի 4-ին Մատաղիսի դիրքերի զինվորներին սնունդ հասցրած շարքային Գոռ Կիրակոսյանը ծննդյան օրն է: Գոռը կդառնար 21 տարեկան

Յուրաքանչյուր հայ զինվոր ամբողջ հայ ժողովրդի զավակն է
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 6-ն Արմավիրի մարզից էին: Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված քաջ տղաներն էին` Արամ Աբրահամյանը, Սաշա Գալստյանը, Գոռ Կիրակոսյանը, Հովսեփ Կիրակոսյանը, Արամայիս Միքայելյանը, Բորիս Օզմանյանը Այդ հերոսների թվում էր շարքային զինծառայող Գոռ Կարապետի Կիրակոսյանն Արմավիրի մարզի Արևիկ համայնքից էր` ծնված 1996 թվականի հունվարի 21-ին:Նա միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում;`Գոռն ընտրել էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը, սովորել է Երևանի ֆինանսատնտեսական քոլեջում, մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ ու պետք է վերադառնար 97 օրից՝ 2016թ-ի հուլիսի 7-ին: Նա զորամասում մեքենաներն էր վերանորոգում, սնունդ էր հասցնում զինծառայող ընկերներին; Նա իր զինվորական ծառայությունն անցկացրել է ԼՂՀ պաշտպանության բանակում և ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների: 2016 թվականի ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդի արձակած արկից Գոռը զոհվել սնունդ հասցնելու ճանապարհին զոհվել է։ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով;
Գոռի մայրը հարցազրույցներից մեկում պատմել է.- «Զանգում էի, ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչը վերջանալու է, երկու բառ խոսելուց հետո սկսում էր երգել, կրակոցի ձայները ես լսում էի, իր երգով ուզում էր ինձ շեղել, որ չզգամ՝ ինչ ա կատարվում: Վերջին զրույցը եղել է իր մահացած օրը: Առավոտյան ժամը 7-ին զանգահարեցի, հարցրեցի ինչ ես անում, ասաց՝ մամ ջան, սուրճ եմ խմում, հետո էրեխեքին հաց եմ տանելու, մի ժամից հետո հետ կգամ ու կզանգեմ: Մի անգամ էլ զանգել եմ ժամը 10-ին, ասաց՝ մա՛մ, շտապում եմ, էրեխեքին հաց եմ տանում: Հարցրեցի՝ Գոռ ջան, հաց կերել ես, ասեց՝ չէ մամ, էրեխեքին հաց տանեմ հետո կգամ կուտեմ: Սպասի մի ժամից կզանգեմ: Սպասեցի մեկ ժամ, երկու ժամ, զանգ չեկավ, հետո անհասանելի էր…»: 
2016 թ-ի նոյեմբերի 22-ին Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում բացվել է Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար;Ես քեզ կբռնեի,չէի թողնի գնաս, ես քեզ կգրկեի, ես քեզ չէի թողնի գնաս… Ես չէի թողնի-եթե հնար լիներ..
Դուք՝ բոլորդ, հերոսներ եք, հայրենիքի սահմանը պաշտպանող, թշնամուն ՏՈՒՆ չթողնող ՀԵՐՈՍՆԵՐ…Իմ զինվո՛ր, ուզում եմ այսօր հիշես, որ ոչ մի վայրկյան չենք դադարել քեզնով հպարտանալ:

"Սուսաննա

նյութը` «Եռագույնը միասնության կամուրջ » ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *