Խորհրդային բանակում ծառայությունն ավարտեց ու վերադարձավ հայրենի գյուղ:Դեռ չէր հասցրել կարգին հարմարվել առանց ծառայության կյանքին ու պլանավորել անելիքը,երբ սկսվեց պատերազմը:Վտանգված էր հայրենի գյուղի,հայրենիքի կյանքն ու ապագան,ու զենք վերցրեց,առաջին զինվորագրվողներից մեկը դարձավ:""
1993 թվականի դեկտեմբերն էր:Սիրահարվել էր հարևանի աղջկան և որոշեց ամուսնանալ.պիտի որդի պարգևի հայրենիքին:Հարսանիքը շատ համեստ էր. մոտ բարեկամներ էին ու զինվորական ընկերները:Արմենուհին ՝ջահել նորահարսը,շատ լավ գիտեր՝ում հետ է կապում կյանքը ,և պատրաստ էր ամեն ինչի,ու սկսվեց տագնապներով ,սպասումներով լի կյանքը:
Հնչում էին զինվորական,ֆիդայական խրոխտ երգեր,երբ ոռնաց թշնամին.պիտի գնային:Համբուրեց նորահարսի ճակատն ու վազքով դուրս եկավ տնից:Վերադարձավ երեք օր հետո՝փոշոտ ,մրսած,բայց գոհ ժպիտով.զոհ չունեին,իսկ թշնամին սսկվել էր:
Առաջնեկը լույսի նման աղջիկ էր,հետո ծնվեցին որդին ու կրտսեր դուստրը:
Արմենուհին պաշտում էր Դավիթ անունը,բայց ոչինչ չէր ասում՝համոզված,որ որդուն սկեսրայրի անունով կկոչեն՝Լևոն,բայց որքան մեծ եղավ ուրախությունը,երբ իմացավ,որ տեգրը որդուն Դավիթ անունով է կնքել:
Դավիթը չարաճճի և կայտառ մանուկ էր,բայց կյանքն ստիպեց շատ արագ հասունանալ ,ու նա չորս-հինգ տարեկանից արդեն պապի օգնականն էր:Հայրը տուն էր գալիս հյուրի նման,բայց աշխատում էր ՝ տանը եղած ժամանակ զավակների հետ շատ ժամանակ անցկացնել:Ինքը զավակներին էր պաշտում,զավակները՝իրենց խիստ ու քնքուշ հայրիկին:
Պավելը ոչինչ չէր պատմում զինվորական կյանքից,բայց երդվել էր,որ ողջ կյանքը ծառայելու է հայրենիքին:Ժամանակն արագ էր թռչում,հասել էր մայորի աստիճանի:Չէր տեսել զավակնեի առաջին քայլը,չէր լսել առաջին բառը,իսկ հիմա Դավիթը պիտի զինվոր դառնա:""
_Տարվա մեջ մի քանի ամիս ես տանը եղել,միշտ կողքիդ եմ եղել դժվարին պահերին,քեզ սիրով ու հոգատարությամբ եմ շրջապատել,բայց երբեք ոչինչ չեմ խնդրել,աղաչում եմ,այնպես արա՝ մինուճարս Արցախ չգնա,ես դրան չեմ դիմանա,-լալով խնդրում էր կինը:
_Այլևս երբեք այդ մասին չխոսես,ու՞մ որդուց է առավել իմ որդին,նրան հայրենիքի համար եմ մեծացրել,-սաստեց:
Արմենուհին չշարունակեց.լավ էր ճանաչում ամուսնուն:
_Տղայիս քեֆով եմ ճանապարհելու,որդիս զինվոր է,-հպարտանում էր զինվորական հայրը:
Ողջ օրը պարեց Դավիթը,իսկ նա այնքան սիրուն էր պարում,կարծես ոտքը գետնին չէր կպչում:Բոլորը նստում էին Դավթին նայում,իսկ նա պարում էր ինքնամոռաց…
Դավիթը ժպիտը Դեմքին գնաց բանակ ու ծառայության անցավ Թալիշում:Միշտ գոհ էր ծառայությունից,երբեք ոչ մի բանից չէր տրտնջում.
_Հրաշք ծառայություն է,մա՛մ,չանհանգստանաս,սիրում եմ քեզ:
Արմենուհին չէր խաղաղվում,մայրական սիրտը նրան հանգիստ չէր տալիս:Այդ օրն էլ տագնապած զարթնեց անհանգիստ քնից.ամուսինն էլ,որդին էլ խրամատում էին:Հերթով զանգում էր քույրերին ու պատմում երազը:Երազում ինչ-որ մեկը եկել ու կտրել էր իր տնկած երկու ծառը:Քույրերը,որ արդեն տեղյակ էին դեպքին,չգիտեին ՝ինչ ասեն:Հանկարծ դուռը բացվեց ու ներս մտան ամուսինը,քույրն ու փեսան:Նայեց նրանց այլայլված դեմքին ու անբնական ձայնով գոռաց.
-Դավիթս,ասեք,որ ողջ է Դավիթս…
-Ամեն ինչ լավ է,Արմենուհի՛,հանգստացի՛ր, Դավթի մի ոտքի ոտնաթաթն մի քիչ վնասվել,պատրաստվի՛ր,գնում ենք Արցախ,ինքդ կհամոզվես,- հազիվ իրեն տիրապետելով ՝հանգստացնում էր ամուսինը:
_Մեկը չի,երկուսն է,ես երազ եմ տեսել,ինձ չխաբեք, միայն շունչը բերնին լինի,Տեր Աստված ,փրկի՛ր Դավթիս:
Արմենուհու հայրը,եղբայրը,հորաքրոջ որդին ու քրոջ որդին այդ օրը Երևանում էին,և նրանք արդեն Արցախի ճանապարհին էին:Նրանք մի քանի ժամ շուտ հասան ու իմացան,որ Դավիթը շատ արյուն է կորցրել ,ոտքերը չկան,և վտանդը դեռ չի անցել…
Պապը ,որ զրկված էր մի ոտքից,փլվեց աթոռին ու սկսեց հեկեկալ մանկան նման:
Եղբայրը շուտ-շուտ կապվում էր փեսայի հետ,ով վարորդն էր,և խնդրում,որ հնարավորինս դանդաղ վարի մեքենան,մինչև Դավթի վիճակը մի քիչ կայունանա:
Ճանապարհը՝ Ոսկեվանից Ստեփանակերտ ,մի դար տևեց:Ոչ ոք չէր խոսում.ամեն մեկը իր հուշերի ու մտքերի հետ էր:Արմենուհին փորձ արեց ամուսնուն մեղադրելու,բայց ,նայելով նրա տառապանքից կծկված դեմքին,խղճաց,ու այլևս երբեք այդ մասին չխոսեց:
Հասան,մի կերպ իջան մեքենայից,Արմենու""հին տեսավ մի բուռ դարձած հորն ,ու ծնկները ծալվեցին…Մի կերպ ուշքի բերին ու ասացին,որ կարող է տեսնել Դավթին:
_Ներս ես մտնում ծիծաղելով,որդիս քո աչքերում արցունք չպիտի տեսնի,-ասաց ամուսինը.արդեն իմացել էր,որ վտանգն անցել է:
Դողդողալով ներս մտավ,գրկեց որդու՝ անբնական ուռած ու սևացած դեմքը,համբուրեց ու ժպտաց,որդին պատասխանեց թույլ ծիծաղով:
_Ամեն ինչ լավ է ,մա՛մ,չմտածես…
Վազելով դուրս եկավ հիվանդասենյակից ու…էլ բան չի հիշում:Երբ աչքը բացեց,տեսածից փշաքաղվեց.անընդհատ վիրավորներ էին բերում,հիվանդանոցում էլ տեղ չկար:Քարացել էր.
_Այս ի՞նչ ես անում ,Տեր Աստված…
Վիրավորների մի մասին պիտի տեղափոխեին Երևան,Դավթին էլ տեղափոխեցին:
Քանի՜ զինվոր զոհվեց…Արմենուհին այլևս չլացեց. նրան ապրեցնում էր որդու ժպտը…..
Իսկ Դավիթը հաղթահարեց ամեն ինչ,նա քայլում է,մեքենա վարում,նույնիսկ պարում է՝ բոլորին ոգևորելով իր հմայիչ ժպիտով:

Մ.Հակոբյան