Ապրել ու մեռնել հայրենիքի համար՝ Նարեկ Հարությունյան

Որտեղից է սկսվում հայրենիքը… Յուրաքանչյուրիս համար այն իր ակունքն ունի: Հայոց բանակի սահմանային զորամասում ծառայող զինվորի համար՝ հայրենիքը յուրաքանչյուր առավոտ, սկսվում է այն սահմանից, որը նա պաշտպանում է:Հայի համար հայրենիք ու հայրենասիրությունը վեր է ամեն ինչից: Դու΄, հերոս Նարեկ , կանգնած սահմանին հսկեցիր մեր խաղաղ անդորրը : Գիտակցում էիր որ մահը կարող է ամեն պահի քեզ այցի գալ՝ խլելով երազներդ: Բայց չերերացիր, չընկճվեցիր , գիտեիր , որ քո զգուշությունից է կախված ընկերներիդ կյանքը, քո հայրենիքի անվտանգությունը… Դու կանգնած ես աներեր, անվախ՝ զենքդ սեղմած, հայացքդ՝ հստակ ու զգուշավոր:
Նարեկ Հմայակի Հարությունյան, ծնվել է 1997 թ, հունիսի 22 ին։ Շիրակի մարզի Լեռնուտ գյուղում,
Նարեկը տան ավագ եւ միակ արու զավակն էր, իրենից փոքր քույր ունի:Նարեկը դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ :Ապրիլի 24-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մահացու վիրավորում ստացավ ժամկետային զինծառայող 20–ամյա Նարեկ Հարությունյանը ; Նա պետք է զորացրվեր երկու ամիս անց ;Մենք ինչ էլ որ անենք այս հերոս տղաների համար, դարձյալ քիչ է, որքան էլ մեծարենք, դարձյալ պարտք ենք զգալու նրանց սուրբ հիշատակի առաջ: Ես խոնարհվում եմ ՆԱՐԵԿԻ ծնողների, մյուս ծնողների առաջ, որոնց զավակները հերոսի մահով ընկան հայրենիքի ազատագրության ու պաշտպանության դիրքերում: Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Այո,՛ արժեքներ կան, որոնք անգին են․․․․․․․․․․․․

""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *