Հայաստա’ն , դու մի բացօթյա թանգարան ես , քո մեջ ամփոփված է հայ ժողովրդի ցավոտ անցյալը , դարավոր պատմությունը , ոգին , էությունն ու բնավորությունը :
Հայաստանն մեր հայրենիքն է,որը անցել է ամենադժվար փորձությունների միջով,բայց դեռ կանգուն է։Մեզ ցանկացել են ոչնչացնել թշնամիները,որը փորձում են անել մինչև օրս։
Մենք՝հայերս <<Կանք,պիտի լինենք,ու դեռ շատանանք>;
Սա է հայրենիքը: Այստեղ է ծնվել և այս լեռներից հոսող սառնորակ ջրից է իր ծարավը հագեցնում: Այս լեռներից է ուժ ստանում այս բարեբեր հողի քաղցրահամ պտուղն է իրեն սնել`: Ասե՛ք, ուրիշ ո՞ր աշխարհում ես ազատ կլինեմ ինքս ինձ հետ:
ՌԱԶՄԻԿ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
• Ծնվել է 1961թ. Ապարան քաղաքում:
• 1981-1983թթ ծառայե է խորհրդային բանակում:
• Արցախյան շարժման առաջամարտիկներից է:
• 1990թ հունվարից անդամագրվել է Ապարանի կամավորական ջոկատին,եղե է ՀՀ հատուկ գնդի Ապարանի հրամանատարի տեղակալ:1993-1994թթ ծառայել է մայրաքաղաքային գնդում ,որպես գումարտաի հրամանատար:
• 1994թ Նոյեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է թիվ N զորամասի հրամանատար:Մասնակցել է Նոյեմբերի ,Իջևանի ,Վարդենիսի,Շամշադինի,Գորիսի,Սիսիանի, շրջանների պաշտպանական,Կուբաթլուի,Զանգելանի, Ջեբրաիլի, Ֆիզլուի,Լաչինի և Քելբաջարի ազատագրման և պաշտպանաան մարտերին:
• Մասնագիտությամբ տնտեսագետ է ,ունի զինվորաան բարձրագույն զինվորաան կրթություն:
• 1996թ ՀՀ նախագահի հրամանով պարգևատրվել է <<Մարտական Խաչ>>2-րդ աստիճանի շքանշանով:Պարգևատրվել է նաև ԼՂՀ <<Արիության մեդալ>>-ով, <<Մայրական երախտագիտության>> մեդալով, ինչպես նաև <<Մարշալ Բաղրամյան>>, << Սպարապետ Վ. Սարգսյան>>,<<Անդրանիկ Օզանյան>>,<<1941-1945թթ>>, <<Երկրապահ>> և այլ հուշամեդալներով և անձնական զենքով :
• 1998թ ստացել է գնդապետի զինվորական կոչում:
• 1999թ հոկտեմբերին ընտրվել և 2002 թ վերընտրվել է Ապարանի քաղաքապետ:
• 2005 թվականից առ այսօր չի աշխատում ,զբաղված է ակտիվ քաղաքական գործունեությամբ:
• Անկուսակցական է:Ամուսնացած է:
ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ` ոգեշնչման աղբյուրը ժողովրդիս հերոսական պատմությունն է և նրա հերոսների սխրանքները:
Ուզում ենք, որ իրականանա մեր փոքրիկ երկրի մեծ երազանքը, այն է` որ շենացնենք ու հզորացնենք պապերից ժառանգած հողը հայրենի: 
Եվ ո՞վ գիտե, գուցե մի օր էլ մեր որդիները նայեն աշխարհի նոր քարտեզին ու տեսնեն մի մեծ ու հզոր երկիր` իր նախկին սահմաններով, իր կորուսյալ դրախտով, ու նորանոր երգեր նվիրեն աշխարհի հնագույն երկրներից մեկին` Հայոց աշխարհի