Աշտարակ քաղաքի բոլոր մանկապարտեզները տարիներ շարունակ ձմռանը մոտ երկու ամիս չեն աշխատում:

Աշտարակ քաղաքի բոլոր մանկապարտեզները տարիներ շարունակ ձմռանը մոտ երկու ամիս չեն աշխատում:

Ես հասկանում եմ, որ նախկին համակարգի ժամանակ այսպիսի պրակտիկա հնարավոր էր լիներ, բայց հեղափոխությունից հետո նոր Հայաստանում նման անհասկանալի և անտրամաբանական երկար արձակուրդը պետք է բացառվի:
Ես կարծում եմ, որ համայնքային բյուջեի գումարները ճիշտ վերաբաշխման և արդյունավետ ծախսման պարագայում հնարավոր կլինի վերը նշված խնդիրը լուծել և եթե ոչ ամբողջությամ ապա գոնե մասնակի:
Որպես օրինակ նշեմ ՀՀ մի քանի քաղաքներ որոնց մանկապրտեզները ձմռան ամիսներին անխափան աշխատում են մասնավորապես՝Արմավիր, Արտաշատ, Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր, Կապան, Գորիս և այլն: Նշեմ նաև, որ Սյունիքի և Լոռու մարզի գրեթե բոլոր մանկապարտեզները աշխատում են անխափան ռեժիմով:
Մանկապարտեզների ձմռան ամիսներին չաշխատելու պատճռով առաջանում են մի քանի կարևոր խնդիրներ՝
📌 1. Խախտվում են մանկապարտեզ հաճախող երեխաների կրթություն և դաստիարակություն ստանալու անընդհատության սկզբունքը:

📌 2.Խախտվում են մանկապարտեզների աշխատակիցների աշխատանքային իրավունքները:

📌 2.1. Ստացվում է այնպես, որ Աշտարակի մանկապարտեզների բոլոր աշխատակիցները ամեն տարի ձմռան ամիսներին իրենց կամքով ազատվում են և մոտ երկու ամիս անց նորից վերականգնվում նույն աշխատանքին: Դա այն դպքում, որ նրանք այդ ամիսների համար չեն վարձատրվում և աշխատանքային ստաժ չի հաշվարկվում:

📌 3.Ինչ վերաբերում է աշխատակիցների հետ կնքված ժամկետային պայմանագրերին, ապա կարող եմ ասել ,որ այստեղ պետք է խստորեն հետևել աշխատանքային օրենսգրքին: Մանկապարտեզների աշխատակիցների հետ կնքած բոլոր այն ժամկետային պայմանագրերը, որոնք հակասում են աշխատանքային օրենսգրքին պետք է վերանայվեն և դարձվեն անժամկետ քանի ,որ դրանք ապօրինի են:

📌 4. Բազմաթիվ ծնողներ օգտվելով երեխաներին մանկապարտեզ տանելու հնարավորությունից, գտնում են իրենց համար աշխատանք և աշխատում: Ձմռանը մանկապարտեզների մոտ երկու ամիս չաշխատելու պատճառով ստիպված են լինում դուրս գալ այդքան դժվարությամբ գտած աշխատանքից և խնամել իրենց երեխաներին: Արդյունքում կորցնում են աշխատանքը:

Նոր Հայաստանում նմանատիպ խնդիրները տեղ պիտի չունենան և ես վստահ եմ , որ վերը նշված խնդիրները մոտ ապագայում պետք է լուծում ստանան:

 

Արմեն Գրիգորյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *