Այս շաբաթ մենք սիրով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի մի քանի համայնքներին նվիրված ֆիլմաշար, որը պատմում է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների իրականացման ընթացքում համայնքային ծառայությունների բարելավման մասին:

Դիտեք Աշտարակ համայնքին նվիրված ֆիլմը, որտեղ GIZ-ը գործընկերների աջակցությամբ հիմնել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ և աջակցել ծրագրային բյուջետավարման գործընթացին:

Ֆիլմաշարը պատրաստվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ներքո։ Այն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ: