ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

2016 թ. դեկտեմբերի 5-ին կայացավ <<Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը>> եռամյա ծրագրի ավարտական համաժողովը: Ծրագիրը ներառված է Եվրոպայի խորհրդի` Հայաստանի Գործողությունների ծրագրում և ֆինանսավորվում է Դանիայի կառավարության կողմից:

Աշտարակը՝ ի թիվս այլ համայնքերի, նույնպես ներկայացրել էր ծրագրի մասնակցության հայտադիմում՝ <<Քաղաքացիական մասնակցության ապահովումը սոցիալական ցանցերի միջոցով>> խորագրով:

Ծրագրի ամփոփիչ համաժողովի ընթացքում Աշտարակ համայնքին շնորհվեց վկայագիր՝ Եվրոպայի խորհրդի 2015թ. Տեղական իշխանությունների լավագույն գործելակերպի ծրագրում <<Քաղաքացիական մասնակցություն>> թեմայով լավագույն գործելակերպի համայնք ճանաչվելու համար:

Արագածոտնի մարզում, այդ թվում նաև Աշտարակ համայնքում, տեղական հեռուստատեսության, ռադիոյի, ակտիվ տպագիր մամուլի բացակայության պատճառով ստեղծել էր համայնքապետարանի, նրա ենթակայության ՀՈԱԿ-ների կողմից բնակչությանը տեղեկատվության անհասանելիություն և երկկողմանի անիրազեկություն:

Տարիների ընթացքում առաջացել էր

  • ՏԻՄ-բնակչության կապի ի սպառ բացակայություն,
  • ՏԻՄ-ի կողմից կայացրած որոշումների, մատուցվող ծառայությունների մասին անիրազեկություն,
  • Համայնքային բյուջեի նկատմամբ քաղաքացիների հարկային պարտավորությունների թերակատարում,
  • Աշխատանք «փակ աչքերով»:

Գաղափարը` սոցիալական ցանցերի միջոցով տեղեկատվության տարածումն էր և բնակչության հետ երկկողմանի կապի ապահովումը:

Աշտարակի համայնքապետարանի կողմից իրականացվող նորարարական աշխատելաոճը նպատակ ունի ապահովելու

  • Քաղաքացիների մասնակցությունը համայնքի բնակչության մասնակցությունը համայնքային խնդիրների լուծմանը,
  • Տեղեկատվության մատչելիություն ու թափանցիկ աշխատանք,
  • ՀՈԱԿ-ներ-համայնքապետարան անմիջական և երկկողմանի արդյունավետ կապ,
  • Երկխոսություն համայնքի բնակիչների և ծառայություն մատուցողների հետ:

Սոցցանցերի միջոցով մասնակցային կառավարման համար թիվ 1 աշխատանքային գործիքն իր արդյունավետությունն ապացուցել է 2013թ-ից սկսած: Աշտարակ համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ՀՈԱԿ-ների, համայնքապետարանի կայքերը միասին ապահովում են տեղեկատվության լայնածավալ և բազմաշերտ տարածում:

Սոցիալական ցանցերում ստեղծված պաշտոնական կայքերի միջոցով` facebook.com, odnoklassniki.ru, youtube.com, hամայնքի բնակչությունը իրազեկվում և մասնակից է դառնում համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությանը, ավագանու նիստերի, սպասվող իրադարձությունների, հարկային պարտավորությունների կատարման ժամկետների և այլնի մասին:

2016թ.-ին Աշտարակի համայնքապետարանը “Աշտարակ” համայնքային զարգացման հիմնադրամի հետ, Համայնքների ֆինանսիստների միավորման ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում սկսել է իրականացնել նաև “Համայնքն` օնլայն” նախագիծը (Online TV): Նախագծի շրջանակներում ստեղծվել է առցանց հեռարձակման  հնարավորություն` www.youtube.com/user/Ashtarakcity հղմամբ:

Ապահովելով տեղեկատվության հասանելիությունը և մատչելիությունը բնակչության, ինչպես նաև համայնքային ծառայություններից օգտվող շահառուների շրջանում, հետադարձ կապի ամրապնդման միջոցով որոշվում են  համայնքային խնդիրների առաջնահերթությունները: Օգտագործելով համացանցային ծրագրերի` Skype, Google+ և այլն, հնարավորությունները ապահովվում է համայնքապետարան-ՀՈԱԿ տեղեկատվության փոխանակման, ժողովների, խորհրդակցությունների միաժամանակյա կազմակերպումը:

Սոցիալական ցանցերով տեղեկատվության տարածումը նաև խթան է հանդիսանում բնակչության համար, այցելելու համայնքապետարանի պաշտոնական կայք` www.ashtarak.am, ինչպես նաև ՀՈԱԿ-ների կողմից իրազեկվում է ծառայությունների մատուցման որակի և քանակի մասին:  

Սկզբնական շրջանում քաղաքացիների կողմից տեղեկատվությունների մեկնաբանությունները խիստ համացանցային էին, որոնք ժամանակի ընթացքում դարձան ավելի գործնական: Տրվող մեկնաբանությունները, առաջարկությունները, հիմնախնդիրներն արագ հասցեագրվում են համապատասխան պատասխանատուներին, որոնց կողմից էլ արագ տրվում են լուծումներ, կամ ընդունվում են ի գիտություն` հետագա աշխատանքները ճիշտ պլանավորելու համար:

Գործելակերպը հնարավորություն է տվել համայնքի ղեկավարին, համայնքապետարանի աշխատակազմին և համայնքի ավագանուն, ՀՈԱԿ-ների աշխատակիցներին,  զգոն լինել իրենց աշխատանքներում, լինել հետևողական, պարտաճանաչ և արհեստավարժ:

Գործելակերպի արդյունքում ավելացել են բյուջեի սեփական եկամուտները, բարձրացել է ՀՈԱԿ-ների կողմից մատուցվող ծառայությունների որակը, խնայվել է խորհրդակցությունների, ժողովների վրա ծախսվող ժամանակը:

Գործելակերպի ներդրման դեպքում

  • Համայնքապետը և աշխատակազմը պետք է պատրաստ լինեն ցանկացած մեկնաբանության, քննադատության,
  • Բարձրացվող խնդիրները առաջարկությունները պետք է լուծվեն կամ ընդունվեն առաջնահերթ,
  • Թափանցիկ աշխատելաոճը չպետք է լինի ձևական,
  • Ցանցերում համացանցային ոճով երկխոսությունը պետք է բացառել:

 

Սոցցանցերը դարձել են սերունդների համացանցի կապվածության երաշխիքը, որում պաշտոնական տեղեկատվության տարածումն ուղղակիորեն ապահովված է:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *