《Գուրմէ Դուրմէ》շոկոլադի տունն այսօր Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բացել է Հայաստանում առաջին շոկոլադի թանգարանը։
Այցելուներն այստեղ կարող են ծանոթանալ շոկոլադի պատմությանը, պատրաստման գործընթացներին, ինչպես նաև համտեսել տարբեր միջուկներով պատրաստված շոկոլադ։
Շոկոլադի թանգարանի բացմանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Աշտարակի քաղաքապետ՝ Թովմաս Շահվերդյանը ու բարի երթ են  մաղթել նախաձեռնությանը։
《Գուրմէ Դուրմէ》 ընկերությունը ստեղծվել է Հայաստանում 2007 թվականին Ֆրանսիայից և Ավստրիայից հայրենադարձված երկու եղբայրների` Պիեռ և Դիրան Բաղդադյանների
կողմից։""