ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվը և ծնողական խորհուրդը դիմում են ՀՀ և արտերկրում գտնվող բարերարներին, բարեգործական կազմակերպություններին և բոլոր նրանց, ովքեր կցանկանան աջակցել դպրոցաշինության սուրբ գործին:Դպրոցը գտնվում է Աշտարակ քաղաքի Քասախի կիրճի հարևանությամբ` բանուկ ճանապարհից հեռու: ՈՒնի չորս հա տարածք,որը մեծ հնարավորություն է ընձեռնում դպրոցաշինության համար: Դպրոցը կառուցվել 1962թ.և մինչ օրս չի հիմնանորոգվել:
Դպրոցը ունի 2 մասնաշենք (եռահարկ և երկհարկ), որոնցից միայն եռահարկն է շահագործվում: Մասնաշենքը նախատեսված է 200 աշակերտի համար, սակայն ներկայումս սովորում է 600 աշակերտ:
Երկհարկ մասնաշենքը ենթակա չէր շահագործման. այժմ քաղաքային և մարզային իշխանությունների կողմից սկսվել են հիմնանորոգման աշխատանքները, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը:Սակայն դպրոցը չունի համակարգչային սենյակ, հանդիսությունների-միջոցառումների դահլիճ, ճաշարան, որի առկայության դեպքում երեխաները կստանան  տաք սնունդ, մարզադահլիճ և մարզադաշտ:
Ակնկալում ենք Ձեր աջակցությունը` դպրոցաշինության այս սուրբ գործին:Ստորև ներկայացնում ենք հաշվեհամարներ, որոնց միջոցով կարող եք աջակցել մեր դպրոցին:
Հաշվեհամարների տվյալներն են`
ՀՀ դրամ          16004902301501
ԱՄՆ դոլար     16004902301502
ՌԴ ռուբլի        16004902301503
Շահառու  Վ.Պետրոսյանի անվ. Հիմնա. Դպրոց ՊՈԱԿ,Շահառուի բանկ ՝  «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ,   SWIFT Code ARMJAM22

Դրամահավաք սկսել են արդեն Ծնողներն ու ուսուցիչները , որը կատարվում է բաց և թափանցիկ կերպով

Կարդացեք նաև՝ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան Հիմնական դպրոց. գործադուլ,  Անժամկետ դասադուլ, Դասադուլի դադարեցում,