""Երկար պայքարից հետո այս սպետեմբերին Աշտարակի Վ․ Պետրոսյանի հիմնական դպրոցն ունեցավ նոր մասնաշենք։ Մենք բազմիցս անրադարձել էինք այս դպրոցին, մեկ տարի առաջ այստեղ սկսվեցին ակտիվ բողոքի ակցիաներ, դասադուլ, գործադուլ։  

""

""

Որից հետո Այցելեցին մարզպետը՝ Աշոտ Սիմոնյանը և քաղաքապետը՝ Թովմաս Շահվերդյանը , որոնք տեղում ծանոթանալով խնդրին ձեռնմուխ եղան  նոր մասնաշենքի հիմնանորոգման գործում։

Արդյունքում այս տարի արդեն կա լրիվ նոր մասնաշենք և երեխաները կարող են լիարժեք պայմաններում իրականացնել դասապրոցեսները։

Սիրելի′ հայրենակիցներ,

Սիրով շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում ոչ միայն հանդիսավորությամբ նշում են նոր՝ 2018-2019 ուսումնական տարվա սկիզբը, այլև մեծարանքով տոնում են Գիտելիքի օրը:
Վստահաբար կարող եմ ասել, որ գիտելիքը մեր ժողովրդի համար բարձրագույն արժեք է: Գիտելիքն է ամենամեծ հարստությունն ու ամենազորեղ զենքը: Ամենաօրհասական և վճռորոշ պահերին էլ մեր հերոս զավակների մի ձեռքում սուրն է, մյուսում՝ մատյանն ու գիտելիքի ջահը: Եվ պատահական չէ, որ գիտելիքի տոնը մենք նշում ենք ազգովի, հպարտանում գիտության և կրթության ոլորտում մեր ունեցած հաջողություններով ու նվաճումներով:
Այս օրը խորհրդանշում Է գիտելիքների ձեռքբերման, կյանքի բոլոր ոլորտներում նորի, առաջադեմի արմատավորման, սերունդների կրթական մակարդակի բարձրացման գաղափարի հանդեպ մեր ունեցած մեծագույն սերն ու նվիրվածությունը: 
Այս օրվան հատկապես առանձնակի խանդավառությամբ են սպասում 1-ին դասարանցիները: Սիրելի′ փոքրիկներ, շնորհավորում եմ ձեր նորամուտը գիտելիքի զարմանահրաշ և բազմաշերտ աշխարհ:
Հարգելի′ ուսուցիչներ, 21-րդ դարի զարգացման տեմպերի և գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում յուրաքանչյուրիցս և հատկապես ձեզանից առավելապես է պահանջվում հետևողական աշխատանք և նվիրում՝ կրթելու գիտելիքներով հարուստ, մրցունակ, առողջ և արժանապատիվ սերունդ: Մարդկության առաջընթացի և մեր երկրի զարգացման կարևորագույն նախապայմանը հենց գիտակցական և որակյալ կրթությունն է:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մաղթելով, որ 2018-2019 ուսումնական տարում գրանցվեն նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Հարգանքով՝ ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյան

""