Աշուղ Զարուհի Քսպոյանի բանաստեղծություններից

ԻՄ ԳՅՈՒՄՐԻ
Մի տխրիր իմ Գյումրի,չի մնա դարդդ,
Նոր գարնան արևով կբացվի վարդդ,
Մեզ համար կերգի քո սոխակ յարդ,
Վառ գարնան արևով կբացվի վարդդ
Մեզ համար,դու Գյումրի ,կերգես տաղեր,
Կստեղծես բարիքներ,գեղեցիկ պարեր,
Քո դարման հումորով կհալվեն քարեր,
Վառ գարնան արևով կծաղկեն վարդեր;
Դու նորից,իմ Գյումրի ,կգտնես սերդ,
Կդառնաս թամադա,կնստես վերը,
Կկանգնի քաղաքդ,կլինես տերը,
Վառ գարան շողերով կմաքրվի դարդդ;
Զարուհին էլ,Գյումրի,կգամ քեզ այցի,
Քեզ երգեր կբերի ,ոչինչ չի հայցի,
Դարդը կպատմի քեզ առանց լացի,
Իր գարնան երգերով ,որ բացվի վարդդ;
 
ՀԱՅՈՑ ՀՈՂԸ
Վերքս`արյան,երգս`շարան,բախտի`ս դարան ,ուր է դարման,
Ո`ւր է չարս,հողս-տաղս,դաժան բախտս,ո`ւր է դարման,
Ո`ւր է սազս,երգող լարս,ձայն-հնչյունս,ո`ւր է դարման,
Ո`ւր է շարան կռունկներով,վարդով սոխակ,ո`ւր է դարման;
Ո`ւր է կորել սրտիս լորը,արյունոտվեց սար ու ձորը,
Ձագը փնտրում է իր մորը,արյունոտվեց սար ու ձորը,
Սև է հագել երկնավորը,կոտորեցին մանուկ մորը,
Վիրավոր է կամավոր-լորը,արտասվում են ո`ւր է դարման,
Չորացել է հայոց հողը,ահի մեջ է ընկել գողը,
Դե ինքը գող սիրտը միշտ դող,ոտ ու ձեռ է ընկել գողը,
Չորս բոլորը արյուն թափում ու թրջում է հայոց հողը,
վախենում է հողի գողը,մահվան դող է ,ո`ւր է դարման;
Զարուհի դու վստահել ես, ,հավատացել ու սիրել ես ,
Նրանց հոգին դու տեսել ես ,նրանց ներել,կամեցել ես,
Չարի ձեռքին տառապել ես ,Տիրոջ կամքով դու փրկվել ես,
Ու այդ սիրով նրանց մեղմել ես,ներել ես ,այդ է դարման;
 
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Հայոց աշխարհ ,գիտության մեջ մեծ հանճար,
Դու դյուցազուն,հավատքը սուրբ մարդկության,
Դու չես դավել ոչ մի ազգի դարեդար,
Դու բարեսիրտ,հավատքը սուրբ մարդկության;
Հայոց աշխարհ,Մեծ Եղեռնի նահատակ,
Բնությունդ քո լեռներով պարզ հստակ,
Իմաստության խաղաղության թագ պսակ,
Դու քաջազուն հավատքը սուրբ մարդկության;
Հայոց աշխարհ որդիներդ ֆիդային,
 

Դու ծնել ես Անդրանիկին,Նժդեհին,
Դրո,Մովսես,Վազգենին ու Մոնթեին,
Հերոս Մարտիկ հավատքը սուրբ մայրության;
Հայոց աշխարհ ,դու դեռ քսանհինգ տարեկան,
Ունես բանակ ուժեղ բանակ մարտական,
Գեղեցիկ ես,խաղաղասեր առնական,
Հանուն ազգիդ փառք-պսակը պետության;
Զարուհին էլ աղոթքով ձոն է գրում,
Օրհնանք-տաղով սիրո անդորր է բերում,
Հերոսական ընտանիքից է սերվում,
Հայո`ց աշխարհ ,պարծանքը սուրբ մայրության;
 
ՄԱՅՐԻԿ
Դու ինձ համար վարդ ծաղկունք ես բուրաստան,
Կյանք այգուս մեջ ծիրանի ծառ,իմ մայրիկ,
Լույս աստղերով դու ջինջ երկինք հայաստան,
Կյանք այգուս մեջ ,պտղատու ծառ ,իմ մայրիկ;
Դու բարության սերմ ցանեցիր ,իմ մայրիկ,
Խորհուրդներով հոգուս լարով ,երգ տաղիկ,
Օրհնանք խոսքդ դարձավ արփի,տաք շողիկ,
Բախտիս այգու մեծ այգեպան իմ մայրիկ;
Ցանած բերքդ ինձ մատուցեց հարուստ բերք,
Բայց չարքերից մենք ստացանք ցավոտ վերք,
Բարիք գործենք, Աստված մեկնի իր ձեռքը,
Հանճարներին դառնանք փարոս,մայր Աստղիկ;
Մայր Զարուհի շատ ծեր կին է ,անհենակ,
Արի օգնենք ,որ նա չզգա մենմենակ,
Իր երգ տաղով թող նա էլ տա իր օրհնանք,
Քանզի նա էլ քեզ պես մայր է էլավ մայրիկ;
 
 
ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ
Երկիր Հայաստան,հոգիս`հայկական,
Դրախտ է բուրաստան,հոգիս`պատվարժան,
Հին ազգ ենք պատմական,բայց եղեռնական,
Կռվում միշտ հաղթող երկիր`Հայաստան;
Երկիրս մասնատել ու այն բաժանել,
Թալանել,ավերել,հայ ենք մնացել,
Մեր ժամերը քանդել,,մենք մոմ վառել,
Աստծոն պարտական,երկիր հայաստան;
Վանդակում փակված ենք,բայց մենք գերյալ չենք,
Հոգով դեռ մենք առյուծ ենք,և մենք վախկոտ չենք,
Շատ ժամանակ ունենք ,գիտեմ հաղթով ենք ,
Աստծուն պարտական հայ եմ Հայաստան
 
հեղինակ`Աշուղ Զարուհի Քսպոյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *