Կյանքը ոչինչ չարժե, եթե այնտեղ գաղտնիքներ չկան, եթե ամեն ինչ հասկանալի է ու տեսանելի, եթե նորը չի զարմացնում, բացառիկը չի հիացնում:
Հախվերդյան Սվետլանա Կարապետի ծնվել է 2001 թվականի օգոստոսի 8-ին Երևանում;Դպրոց հաճախել է 2008 թվականին և սովորել Երևանի թիվ 84 դպրոցում:2011 թվականին տեղափոխվել է Գյումրի և ուսումը շարունակել թիվ 18 դպրոցում;2014 թվականից զբաղվում է սպորտով` դահուկավազքով և մասնակցել է տարբեր մրցաշարերի և արժանացել մրցանակների;Փոքր հասակից հաճախում է Մեղվիկ կենտրոնը`սիրում է ստեղծագործել ,նկարել ,երգել և կազմակերպում է տարբեր միջոցառումներ;Յուրաքանչյուրի մանկությունը մի մեծ ու լի պարտեզ է: Ու այդ պարտեզից հեռանալիս մենք անպայման մի կարեւոր, շատ կարեւոր բան ենք վերցնում, որ ամբողջ կյանքում մնում է մեզ հետ.""..
Սվետլանա Հախվերդյանը սիրելով հայրենիքը և գիտակցելով որ վաղվա այս հայրենիքի, այս հողի ու ջրի տերը ենք լինելու, որ պիտի ամուր պահեք մեր պապերի ստեղծած, կայացրած և մեզ վստահված մեր պանծալի բանակը, մեր հողն ու ջուրը, մեր հայրենիքը և որոշում է կայացրել իր ուսումը ստանալ Արմավիրի «Տիգրան Մեծի » անվան ռազմավարական հատուկ վարժարանում :«Ներքին համոզմունք կար, որ իմ՝ զինվ""որական դառնալը հենց այն է որը նախախնամությամբ էր ինձ ուղարկված: Զինվորական դառնալն իմ հոգու կանչն էր, իմ առաքելությունը»,- իր ընտրության մասին ասում է Սվետլանան,- ընտանքիս առաջին իսկ արձագանքն ինձ քաջալերելն ու մոտիվացնելն էր, և իմ որոշումն էր, ու ծնողները հարգանքով և ըմբռնումով մոտեցան որոշմանը, իսկ ահա այսօր նրանք հպարտ են իմ ընտրությամբ: Ընկերներս միշտ էլ զգացել են ցանկացած հարցի նկատմամբ իմ օրինապահ մոտեցումը և համոզված էին՝ ընտրությունը ճիշտ է արված»:
-Շատ եմ սիրում զինվորական համազգեստս,- ասում է Սվետլանան : -Հպարտ եմ,
Դու `սիրելի Սվետլանա անպայման պետք է իմանաս, թե որքան կարևոր ես դու…Հավատում ենք քեզ,որ դու կհաղթես ,կյանքում ամեն դժվարություն քո համբերությամբ, բարությամբ, ինքնանվիրումով, անհողդողդ կամքով ու կհասնես դեպի լույսն ունեցած ձգտումով… Թող խաղաղություն տիրի աշխարհում, իսկ հայ մայրերի աչքերում շողան միայն ուրախության ու հպարտության արցունքները՝ ողողված անսահման հավատով…""