Կարևորելով թանգարանների դերն ու նշանակությունը մշակութային ժառանգության պահպանության և մատաղ սերնդի կրթադաստիարկաչական գործում՝ Ավետիք Իսահակյանի տուն — թանգարանը հյուրընկալել էր Գյումրի թիվ 23 դպրոցի 3 -րդ դասարանի աշակերտներին՝դասվար Սոնյա Ժամակոչյանի և ծնողներին ;Այցի նպատակն էր ծանոթանալ http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/20106327_443073426067589_2569791380732251489_n.jpg?oh=323a65e6f8060f3bd280ea31408dedb1&oe=5A014B95 alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="262" height="196" />՝Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Ա. Իսահակյանի սուրբ մասունքների և իրեղեն վկայությունների հետ, կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերի` ժամանակագրական կարգով ներկայացված ՝իրերի ,լուսանկարների, նամակների, փաստաթղթերի, ձեռագրերի,որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ և կրում են նրա արարիչ ձեռքի դրոշմը: Այս հարկի ներքո նա ներկա չէ միայն ֆիզիկապես. Նրա լուսավոր հոգին հավետ այս տանն է, իր ժողովրդի հետ` որպես նրա երթի հավերժ ուղեկից:  

http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/20031658_443076536067278_7234660832890290249_n.jpg?oh=2edc2aa397cfc05a2501f64e49b94218&oe=59C3AE4B alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="302" height="227" />

Աշակերտները օրը դարձրեցին տոնական՝ երգեցին, արտասանեցին;Միջոցառմանը մասնակցեցին բազմաթիվ այցելուներ` տարբեր տարիքի և զբաղմունքի տեր մարդիկ, որոնց համար սովորական օրը դարձավ տոն՝ ընդմիշտ մնալով աշակերտների հիշողության մեջ:Շնորհակալություն ենք հայտնում տնօրեն՝Կարինե Վիրաբյանին և աշխատակազմին;
Շատ հուզիչ էր օրը , գեղեցիկ պահեր ապրեցինք;

ՌԱՎԵՆՆԱՅՈՒՄ
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել;

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր… 1926թ, հունիսի 8, Վենետիկ Ա՚ IՍԱՀԱԿՅԱՆhttp://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/20106252_443077786067153_8271134483893601695_n.jpg?oh=66facb5e5f6d53b4d1f24f297f39c365&oe=59F2B5A5 alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="386" height="289" />