Անսպասելի հանդիպում 8 տարի անց. առաջին տեսնելուց կալանավոր էր, երկրորդ անգամ՝ վարչապետ

""ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ անսպասելի հանդիպում է ունեցել.

«Այս հոդվածը գրել եմ, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր էի 2010 թվականի ապրիլին։

Այսօր անսպասելի հանդիպում ունեցա Շիրին Էբադիի հետ և նա չէր հավատում իր աչքերին, որ Հայաստանի վարչապետը այն քաղբանտարկյալն է, ում համար ինքը ծաղիկներ էր տարել բանտ»,-գրել է վարչապետն ու տեղադրել հոդվածի հղումը:

 

Խոսքը 8 տարի առաջ՝ 2010 թվականի ապրիլի 9-ին գրված հոդվածի մասին է՝ «Ծաղիկներ Շիրին Էբադիից» վերնագրմամբ:

Շիրին Էբադին իրանցի իրավաբան է, նախկին դատավոր եւ մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստ: 2003թ. հոկտեմբերի 10-ին Էբադին արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց, երեխաների եւ փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում իր նշանակալի ջանքերի համար: Նա առաջին իրանցին էր, ով արժանացել է այդ մրցանակին: 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *