Գրական մեղեդիներ գրական-երաժշտական-երգիծական ակումբի համար 4 հանդիպումը Գյումրիի Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանում տեղի ունեցավ 13.07.2016 թվականին :Շնորհակալություն ենք հայտնում Մհեր Մկրտչյանի տուն թանգարանի տնօրեն տիկին Շողիկ Մելքոնյանին և բանաստեղծուհի Մելսիդա Հաակունցին հիանալի հյուրընկալության համար :Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի Ա8+ գրական թատերական խմբի անդամները՝ղեկավար բանաստեղծուհի տիկին Զաբելա Աբելյանի ղեկավարությամբ և Փոքր Վեդի համայնքի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը Նազիկ Ոսկանյան, ֆոտոլրագրող ազատամարտիկ,100+1ծրագրի հեղինակ Մուշեղ Գասպարյանը և շատ հյուրեր:Միջոցառման ընթաքում ասմունքեցին Մելսիդա Հակունցի ՛՛Անթեղված երազներ ՛՛ բանաստեղծությունների ժողովածուից , բեմադրվեց Զաբելա Աբելյանի բանաստեղծությունից նվիրված քառօրյա պատերազմին և բեմադրվեց  Հովհաննես Թումանյանի ՛՛ԳԻՔՈՐԸ՛՛ պատմվածքը :
Սանտկ -Պետերգուրգում ապրող, ստեղծագործող նկարիչ, քանդակագործ Գալուստ Մխիթարյանը կարդալով Մելսիդա Հակունցի ՛՛Անթեղված երազներ ՛՛ բանաստեղծությունների ժողովածուն ուղարկել է իր հուշանվեր ափսեների շարքից ՛՛Ուրարտական վահան ՛՛ ափսեն Մելսիդա Հակունցին, որը 13,07.2016 թվականին Գյումրիի Մhեր Մկրտչյանի թանգարանում հանդիսավորությամբ հանձնվեց հեղինակին :Փոքր Վեդի դպրոցի սան դաշնակահար, նկարչուհի, երգչուհի Անուշ Մանուկյանը իր աննկարագրելի ձեռքի աշխատանքներից նվիրեց թանգարանին հանձնելով թանգարանի տնօրեն տիկին Շողիկ Մելքոնյանին , : ՛՛Անթեղված երազներ ՛՛ ժողովածուից իր դուր եկած բանաստեղծությունները ,ինչպես նաև իր սեփական ստեղծագործությունները ընթերցեց  բանաստեղծուհի տիկին Զաբելա Աբելյանը :Իրենց ողջյունի խոսքով հանդես եկավ, Մուշեղ Գասպարյանը: Հանդիսավորությամբ բացվեց և ցուցադրվեց Զորավար Անդրանիկին նվիրված գորգը : Դաշնամուրի վրա ՛՛Կտորըմ մը երկինք ՛՛ կինոնկարի երաժշտությունը նվագեց Փոքր Վեդիի դպրոցի սան Անուշ Մանուկյանը: Այդ երաժշտության նուրբ ու քնքուշ ձայնի ելևէջների ներքո և կապույտ երկնքի տակ ծածանվեց 24 մետ8 եռագույն դրոշը:

""

 

""