Անմահ հերոս հերոսուհի հայուհիներ Արցախյան ազատագրական պայքարում ՀԱՎԵՐԺ ՓԱ՝ՌՔ

 
1․Աբաղյան Ադելա Բաբկենի 
Ծնվել է 12.10.1969 Շուշիի Քարինտակ գյուղում
Անդամագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատին, որի կազմում կռվել է նաև նրա ամուսինը 
1992Թ․ հունվարի 26-ին Քարինտակի պաշտպանության համար մղվող մարտում վիրավոր ամուսնուն մարտադաշտից հանելու ժամանակ զոհվել է ՀԱՎԵՐԺ ՓԱ`ՌՔ
2․Հակոբյան Լենա Խորենի
Ծնվել է 21․10․1936 Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում 
Անդամագրվել է գյուղի ինքնապաշտպանական ուժերին , ցուցաբերել է է խիզախություն Կիչան գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ։
Զոհվել է 12 հունիս 1992թ․ գյուղի պաշտպանության ժամանակ ՀԱՎԵՐԺ ՓԱ`ՌՔ

3․ Բաղդասարյան Հասմիկ Բախշիի 
Ծնվել է 26.06.1970 Շուշիի քաղաքում 
Մասնակցել է Շուշիի ազատագրմանը , որպես ազատամարտիկ և բուժքույր , Չլդրանում 10 օրվա մեջ 170 վիրավոր ազատամարտիկ է դուրս բերել առաջին դիրքերից 
Զոհվել է 22․08․1992 Ստեփանակերտի ռմբակոծության ժամանակ ՀԱՎԵՐԺ ՓԱ`ՌՔ

4․ Առաքելյան Նարինե Ալեքսանի 
Ծնվել է 03.08.1976 Շուշիի Քարինտակ գյուղում 
Գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմում մասնակցել է գյուղի ինքնապաշտպանության համար մողվող մարտերին 

5․Աբրահամյան Նունե Վլադիմիրի 
30.7.1966, Երևան – 31.1.1994, Օմարի լեռնանցք (Քարավաճառի շրջան) 1990 թվ ավարտել է ֆիզկուլտ ինստիտուտի նետաձգության ֆակուլտետ , բազմակի չիմպիոն , Արցախյան ազատամարտի ժամանակ մասնակցել է բավականին մարտական գործողությունների զոհվել է Յաշնակ գյուղի մոտակայքում , նահատակությունից հետո կազմակերպվել է Հայաստանի Նունե Աբրահամյանի անվան նետաձգության մրցույթ Նետաձգության Հայաստանի բազմակի չեմպիոն։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտորոսյի հայկական պետական ինստիտուտը (1990)։ 1991-94-ին աշխատել է Երևանի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնում։ 1992-94-ին «Արծիվ-24» գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Առաջաձոր, Դրմբոն, Հաթերք, Սաաանզի ջրամբար, Կուսապատ են), Աղդամի, Ֆիզուլիի (Հորադիզ), Կուբաթլոփ, Զանգելանի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է առաջին գծում, վիրավոր ազատամարտիկներին բուժօգնություն ցույց տալու ժամանակ։ Թաղված է Եռաբլուրում։

6․Դանիելյան Աղավնի Արամայիսի 
Ծնվել է 1959թ․Ստեփանակերտում 
Արցախյան շարժման հենց սկզբնական օրերից ակտիվ մասնակցություն էցուցաբեր , մասնակցել է Արցախի տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին , 
Մարտադաշտում ստացված վերքերի հետևանքով մահացել է 2․11․1996թ․Ստեփանակերտում 

7․Մկրտչյան Սվետլանա Ալեքսեյի 
Ծնվել է 27.12.1960 Մարտակերտի Վանք գյուղում 
Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ մասնակից , անդագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատին ու մասնակցել մարտերին , Զոհվել է 20․01․1993 Վանք գյուղի ինքնապաշտպանական մարտում 

8․Եսայան Ռուզաննա Ժորայի 
Ծնվել ՝է 17.11.1968, Էջմիածին (այժմ՝ Վաղարշապատ) – 
Զոհվել է 12.12.1992, գ. Էդիլլու (այժմ՝ գ. Ուխտաձոր՝ Հադրութի շրջանում)
1992թ․ անդամագրվել է Էջմիածնի երկրապահ ջոկատին, որպես ազատամարտիկ, բուժքույր , մասնակցել է Հադրութի շրջանի մարտերին

9․Կարինե Վլադիմիր Գևորգյան 
Ծնվել է 1956թ. դեկտեմբերի 7-ին Վարդենիսի Խաչաղբյուր գյուղում, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում ապա Երևանի Ճարտարագիտական ինստիտուտի քիմիական ֆակուլտետ, ավարտելուց հետո աշխատել Նաիրիտ գործարանի քլորի արտադրամասում, Արցախյան ազատագրական պայքարի հենց սկզբից սկսում է ակտիվ մասնակցություն ունենալ, մտնում է Արցախ հայրենակցական միության շարքեր, ընդունվում վարչության անդամ ու օգնում ազատամարտիկներին ու նրանց ընտանիքների օգնության կազմակերպման հարցերում , հետո մեկնեց մարտական ջոկատի կազմով մարտի դաշտ, որտեղ ցուցաբերեց խիզախություն, հավասար կռվեց հերոս տղերքի հետ , միաժամանակ իրականացնելով առաջին օգնություն քաջերին։ Կարինեն Արցախ մեկնեց 1992 թ փետրվարին, Մասնակցեց Մարտակերտի մի շարք գյուղերի ազատագրման մարտերին , Բերձորի մարդասիրական միջանցքի բացման մարտերին , Կոմանդոսի հրամանատարությամբ Ստեփանակերտի մոտ գտնվող գյուղերի թուրքական հենակետերի վերացմանը, Մոնթե Մելքոնյանի հրամանատարության ներքո հասավ Վայկունիք, նպատակ ուներ անձամբ մասնակցելու Մարտակերտ քաղաքի ազատագրման մարտերին, բայց … 1993թվականի հունիսի 13 -ին Մաղավուզի պաշտպանության համար մղվող մարտում վիրավորում է ,սակայն վիրավոր Կարինեն փորձում է օգնել վիրավոր ազատամարտիկներից մեկին և նրան դուրս բերել առաջին գծից , սակայն զոհվում է : Կարինե Գևորգյանը ամփոփված է Եռաբլուր զինվորական պանթեոնում ՀԱՎԵՐԺ ՓԱ`ՌՔ

10․ Հեղինե Լյուդվիգի Բդոյան 
Ծնվել է 30.05.1973 Երևան 
Զոհվել է 16․11․1992Հադրութ Ուխտաձոր
1992թ․ կամավոր գրվել է որպես ազատամարտիկ Հադրութի ջոկատ ապա Մանվել Գրիգորյանի ջոկատ
Ավարտել է Երեւանի թիվ 61 դպրոցը: Միշտ երազել է դառնալ բուժքույր, բայց, ժամանակի հրամայականով, զինվորագրվեց Արցախի ազատագրական պայքարին: Երեւանի ոսկրաբանական հիվանդանոցում խնամում էր վիրավոր ազատամարտիկներին, նրանցից լսում թուրքերի վայրագությունների մասին: Նրա մեջ արթնանում էր վրեժխնդրությունը եւ ձգտում էր շուտափույթ հասնել մարտադաշտ: …Հեղինեի մոր ծննդյան օրն էր: Մոր համար նվեր գնելու պատրվակով Հեղինեն դուրս է գալից տանից եւ մեկնում Արցախ: Սկզբում միանում է Հադրութում մարտնչողներին, հետո` Մանվել Գրիգորյանի ջոկատին, իր համար ընտրում է Հերմինե ծածկանունը՝ ծնողներից ծածուկ մնալու համար:
… Ուղտաձոր գյուղի ազատագրման համար թեժ մարտեր էին մղվում: Գրոհի վճռական պահին հեռախոսի լարը կտրվում է: Խիզախ աղջիկը, առանց հրամանի, արհամարհելով վտանգը, դուրս է թռչում խրամատից, վերցնում կտրված լարը, վազում առաջ` գտնելու վնասված տեղը: Թշնամին նկատում է անահ աղջկան ու կրակն ուղղում նրա կողմը: Հեղինեն մեծ դժվարությամբ գտնում է վնասված հատվածը, վերականգնում կապը, բայց կատարվում է ցավալին` նա ծանր վիրավորվում է: Տղաները նրան հասցնում են Հադրութի հիվանդանոց, բայց արդեն ուշ էր… Հեղինեն վերջին անգամ հավատով նայում է մարտական ընկերներին եւ ընդմիշտ փակում սեւ աչքերը: Նորքի զանգվածի գերեզմանոցում հանգչում է հայ հերոսուհու աճյունը: Հուշաքարին պատկերված են ինքնաձիգ եւ հեռախոսալար: Տեղին է ասված. «Առյուծն առյուծ է` լինի էգ, թե որց»

11․ԱՍՐՅԱՆ ՍՏԱԼԻՆԱ ԽՈՐԵՆԻ
1973 — 1993 թթ.
Ծնվել է 1973 թ. սեպտեմբերի 11-ին, Բաքու քաղաքում, ուր 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է պրոֆտեխուսումնարանում: Մի կերպ փրկվելով 1990թ. Բաքվի հունվարյան հայկական ջարդերից` ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ: Սովորել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի բուժակների ֆակուլտետում եւ միաժամանակ աշխատել զինվորական հոսպիտալում: Անուհետեւ զինվորագրվել է ԿՊՇ-ի թիվ 3 գումարտակում՝ որպես բուժքույր: 
Անդամագրվել է Սամվել Հարությունյանի պաշտպանական գումարտակ, որպես բուժքույր , մասնակցել է մի շարք մարտերի Կչոխուտ գյուղի մոտ 1992 հոկտեմբերի 12․ազատագրման ժամանակ վիրավորվում է , ապաքինվելուց հետո միանում է նորից պայքարին 
Զոհվել է 1993թ. մարտի 20-ին, Հակոբ Կամարի գյուղում, ականի պայթյունից: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Արիության համար» եւ«Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալներով: Ամուսնացած չէր: Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում:

12․Աղավնի Հարությունի Տեր Ստեփանյան 
Ծնվել է 18.06.1966 Երևան 
1984թ․ երգել ու պարել է Ակունք ու Զարթունք երգի ու պարի համույթներում , նկարահանվել մի շարք ֆիլմերում;
Անդամագրվել է ԱԻՄ ջոկատին, որպես բուժքույր 
Զոհվել է հուլիսի 29 Արմավան գյուղի ինքնապաշտպանական մարտում 

13․Սարգսյան Մարետա Բենիկի 
Ծնվել է 02.07.1965 Մասիսի Նոր-Խարբերդ գյուղում 
1990թ․ անդամագրվել է Մեծն Տիգրան աշխարազորային գնդին ու մասնակցել ազատագրման ու ինքնապաշտպանության փառահեղ ուղի ՝ Բերձոր, Շահումյան , Ստեփանակերտի մատույցներ և այլ բնակավայրեր 1991թ․ տեղափոխվել է Զորավար Անդրանիկ ջոկատ մասնակցում ինքնապաշտպանական ու ազատագրական մի շարք մարտերի 
1992 ապրիլի 10-ին վիրավորվում է արկի բեկորից , ապրիլի 18 մահանում հիվանդանոցում 

14․ Մարտիրոսյան Զոյա Արշակի 
ծնվել է Երևանում , եղել է Վերին Շենի ջոկատի բուժքույրը 1992թ․ մարտի 1-ին Մանաշիդում վիրավորում է , մարտի 3-ին մահաՑԵԼ Երևան տեղափոխելու ճանապարհին 

15․ Նասիբյան Ալինա Ամիրի 
Ծնվել է 19.08.1975 Արցախյան շարժման ակտիվ մասնակից , մասնակցել է մի շարք բնակավայրերի ազատագրման մարտերին 
1997թ․ հուլիս 17 ին մահացել է պատերազմի ժամանակ ստացած բեկորային վերքերից 

16․ Ավանեսյան Աննա Սարգսի 
Ծնվել է 06․12․1935 
Զոհվել է 03․05․1993
Աշխատել է Ստեփանակերտի հիվանդանոցում, որպես քույր -տնտեսվար ․ ապա տեղափոխվել Հոսպիտալ 
բազում անգամ իր արյուն է ներարկել ու փրկել ազատամարտիկների կյանքը 
Զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ 03․05․1993
Ամուսնացած էր ուներ 6 երեխա 

17․ՄԱՐԳԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ծնվել է 1960 թվականի փետրվարի 13-ին, Արցախ աշխարհի Մարտունու շրջանի Հացի գյուղում: 1967 թվականին ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցը: Բնատուր ընդունակությունների շնորհիվ 4-րդ դասարանից միանգամից տեղափոխվել է Ստեփանակերտի մաթեմատիկական թեքումով դպրոցի 6-րդ դասարան: 1976 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի հեռակա բաժին: Աշխատել է Ղարմետաքս կոմբինատում, որպես հերթափոխի պետ: Եղել է հրաձգության չեմպիոնուհի, նաեւ՝ շախմատի չեմպիոնուհի: Զոհվել է 1993 թվականի օգոստոսի 18-ին, Սանասարի /Կուբաթլու/ շրջանի Ամուտեղ /նախկին 
Բաշարաթ/ գյուղի համար մղվող մարտերում:1993 թվականի օգոստոսի 18-ին անհավասար մարտում 15 մարտիկներից շատերը զոհվում են: Մարգարիտն ու Վազգենը ուղիղ նշանառությամբ խփում են մոտեցող հակառակորդին, բայց շուտով Մարգարիտը նույնպես խփվում է կրծքից եւ տեղում մահանում: Արյունալի մարտը տեւում է մոտ մեկ ժամ: 15 մարտիկներից ողջ են մնում միայն 3-ը, ովքեր կռվում են այնքան, մինչեւ տեղ է հասնում օգնությունը եւ թշնամուն ետ են շպրտում:
ՀԱՎԵՐԺ ՓԱ՝ՌՔ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *