""Սիրելի հայրենակիցներ `հետևողական լինելով վերջին իրադարձություններին ,չեմ կարող չխանգարել անհիմն կերպով մեղադրական խոսքեր հնչեցնել մի մարդու մասին, որը միշտ պատրաստակամ է եղել օգնելու ու սատար կանգնելու շատերիս, մի մարդ, որը սիրվել ու գնահատվել է իր կոլեգաների ու աշխատակիցների կողմից։
Խոսքս` Ալիկ Սարգսյանի մասին է։ Մեր նախկին ոստիկանապետի, որի անմեղության ու մաքրության վրա կասկած չկա։ Շուտով կբացահայտեն իրողություն ու համոզված եմ, որ շատերն իրականում կճանաչեն Սերգեյիչի մարդ տեսակը։ Ես` որպես Համակարգման խորհրդի նախագահ, զոհված ոստիկանի այրի, ինչպես նաև ոստիկանության վետերան, լիովին հավատում եմ Ալիկ Սարգսյանի անմեղության։ Լսելով Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի առաջ քաշված մեղադրանքը ,ինձ մոտ ոչ լուրջ մարդու տպավորություն թողեց։ Ներկայիս կառավարությունն շատ արագ կպարզի եղելությունը։ Ու շատերը , ինչպես նաև Վարդգես Հովակիմյանին  պատասխան կտան իրենց անհիմն մեղադրանքների համար։
Պարոն Սարգսյան, մենք Ձեր կողքին էնք, քանի որ հավատում ու վստահում ենք Ձեզ;


Հարգանքով` Ձեր նախկին կոլեգա, «Զոհված Ոստիկանների Ընտանիքների Աջակցություն »ՀԿ նախագահ, Համակարգման խորհրդի նախագահ `Լիլիթ Չիբուխչյան։