Անկոտրուն հավատք «Սպասում եմ կգաս»

Անհայտ ճակատագիր ունեցող,ազատամարտիկ,սպա՝ Յուրի Առուստամյան 
Ծանոթացա անհայտ ճակատագիր ունեցող,ազատամարտիկի,սպայի՝ Յուրի Առուստամյանի կնոջ Զարինե Հակոբյան հետ;
Գերիների պատանդների ,անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ է,ՀՀՊՆ Եռաբլուր զինվորական համալիրում ՝ մշակույթամասսայական գծով հրահանգիչ;.Շատ գեղեցիկ եւ խելացի կին է,.երկու երեխաների մայր: Եթե իմանայիք՝ որքա՜ն ցավ կա նրա հոգու խորքում,որքա՜ն ամուր և հուսալի նեցուկ են եղել նրա զավակները դժվար պահերին: Պատմեց ամուսնու մասին՝1994 թվականի հունվարի 5-ին դասակի հրամանատար, լեյտենանտ Յուրի Առուստամյանը գումարտակի զինակից ընկերների հետ հրաման է ստանում ՝ մասնակցելու հարավարևելյան սահմանագոտում (Հորադիզ կայարան) ծավալված թեժ մարտական գործողություններին: Հերոսաբար պայքարում է մինչև վերջին փամփուշտը՝ շրջափակման մեջ հայտնվելով  hունվարի 7-ից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել:
«Ինչպես բոլոր մայրերը, այնպես էլ նա ցանկանում է, որ միշտ զգայուն հոգի ունենան մարդիկ լինեն կարեկից, նրբազգաց, բարեկիրթ, ազնիվ։ Այս հատկանիշները մարդու ներաշխարհում ձևավորվում են առաջին հերթին արվեստի` գեղեցիկի հետ շփման շնորհիվ»:Երբ ավելի մտերմիք զրուցեցինք ես հասկացա ,որ ուժեղ կին է ,որ նրա արտաքին գեղեցկությանը գերազանցում է ներքինը :Դժվարությամբ էի գրում այս տողերը,հուզված եմ ,բայց միաժամանակ հիացած եմ քեզանով սիրելի Զարինե ու հավատացած եմ որ երկու տասնամյակից ավելի՝ 22 տարի, սպասումներն մի օր,ուրախությամբ ու խինդով լցվելու է քո այդքան նուրբ ու զգայուն հոգին:
Դժվարությամբ էի գրում այս տողերը,հուզված եմ ,բայց միաժամանակ հիացած եմ քեզանով սիրելի Զարինե ու հավատացած եմ ,որ երկու տասնամյակից ավելի՝ 22 տարի, սպասումներն մի օր,ուրախությամբ ու խինդով լցվելու է քո այդքան նուրբ ու զգայուն հոգին;

""

""

""

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *