Անետա Ասկարյան

Ծնվել է 2006թ. սեպտեմբերի 23-ին Աշտարակ քաղաքում: Սովորում է Գր. Ղափանցյանի անվան դպրոցում: Դեռ 2-րդ դասարանում շախմատի ուսուցիչ`այժմ մարզիչ, հիանալի անձնավորություն` Էմիլ Մարկարյանը, նկատեց Անետայի ընդունակությունները: Մարզիչի մեծ աշխատանքը երկար չսպասեցրեց : Փոքրիկ Անետան մասնակցեց բազմաթիվ հուշամրցաշարերի ու շախմատի առաջնությունների: 2016թ. մասնակցել է Հայաստանի պատանիների առաջնությանը և անցել եզրափակիչ փուլ`զբաղեցնելով ՀՀ-ում 4-րդ տեղը: Իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի շախմատի պատանիների առաջնությանը: Հատուկ շնորհակալություն այժմյան քաղաքապետ` Թովմաս Շահվերդյանին, մարզպետ` Գյոզալյանին ֆինանսապես օգնելու համար: Բաթումում կայացավ աշխարհի 10 տարեկանների առաջնությունը: Անետան մեծ ոգևորվածությամբ էր մասնակցում: Երազում էր խաղալ թուրք և ադրբեջանցի մասնակիցների հետ: Հաղթանակ տոնեց Չինաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ղազախստանի նկատմամբ: Վերջին 2 տուրերին կատարվեց Անետայի երազանքը, հաղթեց` թե Թուրքիայի, թե Ադրբեջանի մասնակիցներին և ստացավ մասնակցության պատվոգիր :

Այժմ էլ մեծ աշխատասիրությամբ պատրաստվում է առաջիկա մրցաշարին: